00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատյան. «Երևանի կենտրոնը միակ չկաշառված օազիսն է»

© Sputnik / Asatur YesayantsГрант Багратян в гостях у радио Sputnik Армения
Грант Багратян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնը դեռևս մնում է միակ չկաշառված օազիսը: Քարոզարշավի անցած 15 օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում նախընտրական հանդիպումներից նման տպավորություն է ստացել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության կողմից վարկանիշային կարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Քաղաքական ուժերից երկուսն ընտրական դաշտը սրբում են ընտրակաշառքներով: Հանրապետության բոլոր մարզերում մարդիկ սովոր են թեկնածուից գումար ստանալ: Ամփոփելով քարոզարշավի անցած 15 օրերին ընտրողների հետ հանդիպումներից ստացած տպավորությունն` ասաց ՙԱզատ Դեմոկրատներ՚ կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը:

Хачатур Кокобелян - Sputnik Արմենիա
«Ժառանգության» անդամները կդառնան «Ազատ դեմոկրատներ». Բախշյանն ու Սաֆարյանը ցուցակում են

Լրագրողների հարցին, թե արդյոք Բագրատյանը փաստեր ունի և պատրաստվում է դրանք ներկայացնել իրավապահներին, թեկնածուն ասաց.

«Ես թքած ունեմ իրավական քայլերի վրա: Ամբողջ քաղաքում պտտվում ընտրակաշառք են բաժանում, դուք ասում եք՝ իրավական: Ես ամեն շաբաթ հանդիպում եմ մի մարդու, ով ինձ ասում է՝ ինձ տվել են, ես չեմ կարող, բայց ես ուշադրությամբ հետևում եմ ձեր քարոզարշավին: Կամ` Արմավիրի մարզում ինձ մոտեցել են, ասում են ՝ ինչքա՞ն փող եք բերել, ամոթ չե՞ք անում՝ առանց փողի եկել եք: Հիմա դուք ասում եք՝ պատրաստվում ե՞ք դիմել դատարան: Իրենք էլ, իրենց դատարանն էլ»:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իշխանության գալու դեպքում, աշխատանքից ազատելու են բոլոր 450 դատավորներին ու նոր, երիտասարդ կադրերով ձևավորելու են նոր դատական համակարգ:

«Ամբողջությամբ կմաքրվի նաև բանակի վերնախավը: Բոլորը կուղարկվեն ՙպատվավոր թոշակի՚: Ամբողջությամբ կմաքրվի պետական անվտանգության համակարգը, որն այսօր լրտեսում է իր քաղաքացիներին: Կփոխվի ոստիկանության ողջ վերնախավը: Լևոն Երանոսյանին, հաստատ, աշխատանքում չեք տեսնի»,- ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի, իրենք ոչ միայն աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու խոստումներ են շռայլում, այլև մատնանշում են այն ռեսուրսները, որոնց հաշվին դա պետք է անեն:

«Միակ քաղաքական ուժը, որ հաշվել է, որ այս քաղաքականության արդյունքում բյուջեն կաճի այսքան և այդ աճից հետո փողը կբաժանենք այսպես` մենք ենք,- ասաց Բագրատյանը,- մյուսները գրել են ծրագիր, բայց դա ծրագիր չէ, միջոցառումների շարան է, իրենք չեն գրում տորթը որտեղից է, տորթը բաժանում են, բայց դեռ չունեն»:

Տորթով, թե առանց դրա, բայց Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի, կարծում է Բագրատյանը: ՙԵրկիրը հիվանդ է քաղցկեղով՚,- ասաց Բագրատյանը: Բայց դեռ հնարավոր է բուժել, եթե միայն օգնությունը չուշանա:

Լրահոս
0