00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Զուրաբյան. «Մենք առաջարկում ենք Արցախի խաղաղության ծրագիրը»

© Sputnik / Asatur YesayantsЛевон Зурабян
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱԿ անդամներն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց` «Խաղաղության ծրագրի» մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանի զարգացումը ուղիղ կապված է Արցախում խաղաղության հաստատման հետ, լրագրողներին այսօր ասաց ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մեր ծրագիրը շատ իրատեսական է, այն անվտանգության և սոցիալական խնդիրների լուծման միակ ուղին է։ Մենք առաջարկում ենք Խաղաղության ծրագիր»,-ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` երկրի առաջ ծառացած հիմնական խնդիրը արցախյան կոնֆլիկտն է, որն էլ թույլ չի տալիս երկրին զարգացում ապրել։

Арам Манукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀԱԿ-ը բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում մեր քաղաքացիներին

Անդրադառնալով տեսակետներին, թե Խաղաղության ծրագիրն անիրատեսական է, քանի որ հնարավոր չի լինի պարտադրել այն Ադրբեջանին, Զուրաբյանը պատասխանեց, թե իրենք պացիֆիստ չեն, հասկանում են, որ խաղաղությունը պարտադրվում է:

«Մենք լավ գիտենք, որ երբ ձգտում ես խաղաղության, ուժի բաղադրիչը հզոր պետք է լինի: Բայց հասկանում ենք նաև, որ եթե Ադրբեջանին կանգնեցնում ես երկընտրանքի առաջ, թույլ ես տալիս հասկանալ, որ կա նաև խաղաղության ճանապարհը: Ադրբեջանը պետք է ընտրի՝ գնալ ռազմական ճանապարհո՞վ, թե՞ խաղաղ: Իրենք հասկանում են, որ ռազմական ճանապարհով գնալու դեպքում էլ Հայաստանն իրենց կջախջախի, իսկ խաղաղ լուծումը, բնականաբար, նշանակում է փոխզիջումներ, նշանակում է, որ երկու կողմն էլ պետք է ինչ-որ բան ստանան: Եթե երկու տարբերակները լինեն, Ադրբեջանը հարկադրված կլինի գնալ քաղաքական ճանապարհով»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Լրագրողները խնդրանքով ՀԱԿ խմբակցության ղեկավարը մեկ անգամ ևս բացատրեց, թե ինչ է նշանակում խաղաղության ծրագիրը։ Արդյո՞ք այն նախատեսում է «հողերի հանձնում». «Ի՞նչ հողեր հանձնելու հարց: Մենք առաջարկում ենք ազատազրկված հողը պահպանելու, այն լեգիտիմ դարձնելու ծրագիր: Այսօր ինչ ուզում եք ասեք, Լեռնային Ղարաբաղի ազատագրումը ընդունված չէ միջազգային հանրության կողմից, ոչ ոք չի ճանաչել ԼՂ անկախությունը, չեն ճանաչում Ղարաբաղի ընտրությունները: Ստեղծված է մի փխրուն իրավիճակ, որն ամեն րոպե կարող է փոխվել:

Մենք ընդամենը ասում ենք, որ քաղաքական մաքսիմալիզմը շատ վտանգավոր բան է, որ եթե մենք չենք ամրապնդում մեր ռազմի դաշտի նվաճումները, վտանգում ենք Լեռնային Ղարաբաղի ապագան, որովհետև ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտածել այդ հարցը ռազմական ուժով լուծելու մասին: Մենք ասում ենք՝ եկեք պահպանենք այդ հողը, ոչ թե հանձնենք: Հող հանձնելով զբաղված են նրանք, ովքեր պնդում են ստատուս-քվոյի պահպանման վրա, և 18 տարվա ընթացքը դա ապացուցում է»,-ասաց պատգամավորը:

Զուրաբյանը նշեց, որ իրենք ցանկանում են ձեռք բերել ամենակարևորը՝ միջազգային երաշխիքներով երաշխավորված խաղաղության պայմանագիր, որը թույլ կտա, որ աշխարհն ընդունի Արցախի անկախությունը:

Русская версия

Լրահոս
0