ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր ստորագրեց համագործակցության հուշագիր: Բացի Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում», Րաֆֆի Հովհաննիսյանի`«Ժառանգություն» կուսակցություններից ու նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, դաշինքի մաս են կազմում նաև Տիգրան Կարապետյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական» և «Արդարություն» կուսակցությունները, մի շարք իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ, որոնց թվում՝ «Արդար դատավորներն» ու «Կարմիր բերետները»: Վերջինները, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ընտրական պայքարում պետք են գալու:
«Մեր բոլորի անցած ուղին պայքար է, որն ապացուցում է, որ մենք պայքարից երբեք չենք խուսափել»,- իր ելույթում նշեց Արմեն Մարտիրոսյանը,- «պայքարի մի նոր օջախ է ձևավորվել: Նոր օջախը կրելու է «Վ.Օսկանյան- Ր. Հովհաննիսյան- Ս.Օհանյան» գլխագիրը, և մենք այդ գլխագրի տակ գնալու ենք դեպի հաղթանակ»:
Ընտրական գործընթացում ու դրանից հետո հնարավոր հանրահավաքային պայքարի մասին հարցին, նախկին նախարար Սեյրան Օհանյանը խուսափողական պատասխան տվեց. ՙԵս առաջարկում եմ, որ մենք խաղաղ պայմաններում, Սահմանադրությամբ ընձեռված ձևով և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը և ժողովրդին տանենք նրան, որ բարեկիրթ ձևով կատարեն իրենց ընտրությունը՚,- ասաց Ս. Օհանյանը:
Իշխանության հետ համագործակցելու, ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, Սեյրան Օհանյանը հստակ պատասխան չտվեց, փոխարենը իշխանության հետ ցանկացած համագործակցության հնարավորություն հերքեցին նրա դաշինքակից գործընկերները:
«Իշխանության հետ համագործակցությունը միանշանակ բացառում ենք, բոլոր մյուսների առաջ մեր դռները բաց են»,- ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
«Որևէ մեկի հետ չեմ բացառում մեր համագործակցությունը,- նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ «լայն կոնսոլիդացիայի կողմնակից» է,- «ինձ համար՝ «Ժառանգության» համար, ընտրությունները պայքար են, այդ պայքարի որ պահին որևէ մի ուժ կցանկանա օգնել, միանալ, աջակցել, խնդիր չեն տեսնում»:
Դաշինքի ղեկավարները պատասխանեցին նաև դաշինքի ու իրենց հասցեին Վիկտոր Դալլաքյանի ու Սամվել Բաբայանի հնչեցրած գնահատականներին:
«Ես նախ չեմ լսել, թե ինչ է ասվել: Ընդհանրապես ո՛չ ցուցակի, ո՛չ այդ տեսակ տեխնիկական բանակցություններին ոչ մի մասնակցություն չեմ ունեցել: Մեր կողմից ստեղծվել է աշխատանքային, բանակցային խումբ, որը վարել է այդ բանակցությունները: Իմ տեղեկատվությունը եղել է միայն նրանցից: Իսկ այդ բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ տեղ ու դեր չի ունեցել»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակից ինքը ևս տեղյակ չէ:
«Սամվել Բաբայանի հետ մենք մտերիմ ենք, բայց որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»,- նույն հարցի շուրջ լրագրողների հարցին այսպես պատասխանեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, Վիկտոր Դալլաքյանն այսօր, խոսելով երեք նախկին նախարարների ձևավորած դաշինքը լքելու իր և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի դրդապատճառների մասին, ասել էր, որ դրանում հրապարակային գործունեություն պայմանավորվածությունները փոխարինվել էին ստվերային գործարքներով:
Մասնավորապես, նրա խոսքով` փետրվարի 6-ին իրենց կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու ներկայացրել ցուցակ, որի առաջին 10 անդամներից 7-ը «Համախմբում»-ից են: Ըստ Դալլաքյանի` դաշինքի առաջին տասնյակում ներառված են Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7-րդ տեղում Արմեն Մարտիրոսյանը, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Մարգարյանը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



