00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թևան Պողոսյան. Պատգամավոր չլինելով կյանքը չի ավարտվում

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения
Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ի ընտրություններին իր մասնակցության ֆորմատը Թևան Պողոսյանը դեռ չի հստակեցրել: Բայց ՀՀԿ-ի ցուցակում չի լինելու, պատգամավոր չդառնալու դեպքում էլ վերադառնալու ավելի հաճելի տեղ ունի:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Թևան Պողոսյանն առայժմ կողմնորոշվել է միայն մեկ հարցում. ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր անունը չի լինի: Մնացած բոլոր քաղաքական ուժերի և նախընտրական դաշինքների առաջարկների շուրջ պատգամավորը կմտածի: Այս մասին այսօր ԱԺ պատգամավորը հայտնեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը:

Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան. «Միաձայն քվեարկությունները հիշեցրին խորհրդային անցյալը»

«Ես ունեմ իմ գնահատման համակարգը: Առաջինը Հայաստանի զարգացման այն տեսլականն է, որ ես պետք է կիսեմ, երկրորդը՝ այն գործողությունների ծրագիրն է, որը պետք է լինի ընթեռնելի, հասկանալի և ոչ թե մեկ նախադասությամբ, գեղեցիկ լոզունգի վրա հիմնված և երրորդ՝ գլխավոր կոմպոնենտը լինելու է այն թիմը, որտեղ կներկայացվեն ոչ միայն ԱԺ ապագա պատգամավորները, այլև գործադիրի անդամները»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով` քաղաքական ուժը, Թևան Պողոսյանի կարծիքով, պետք է պատրաստ լինի նաև երկրի ամբողջ իշխանության քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու:

«Պատկերացրեք. մի քաղաքական ուժ ասում է՝ մենք ընդամենը 15 հոգի ենք առաջադրում: Հիմա այդ 15-ը պատգամավոր են լինելու, թե՞ գործադիր մարմնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ընտրության գնացող թիմը պետք է նաև ընտրողին ներկայացնի, թե հաղթանակի պարագայում ում է տեսնում գործադիր իշխանության այս կամ այն պաշտոնում:

Իշխող ՀՀԿ-ից բացի այլ քաղաքական ուժ, Թևան Պողոսյանի գնահատմամբ, իր կադրային քաղաքականությունն ամբողջությամբ դեռ ընտրողներին չի ներկայացրել: Հանրապետականն այս անգամ էլ ընտրողին կներկայանա թղթին հանձնված ամենագեղեցիկ ծրագրով: Այլ հարց է, որ այդ ծրագիրը, ինչպես վկայում է անցած 15 տարիների փորձը, Թևան Պողոսյանի խոսքով, իրողություն չի դառնում:

Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Ընտրությունների օրը ՍԴ–ում բողոքարկելու համար հավաքվել է ստորագրությունների 50 %

2012թ.-ից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ունի նաև իր երազած ԱԺ-ի տեսլականը, որը մեծապես տարբերվում է ներկա խորհրդարանից:

«Եթե պատկերացնենք այսօրվա Սահմանադրությամբ ներկայացված թվերով՝ 101+4, ապա այդ բոլորին մենք ոչ միայն դեմքով ենք ճանաչելու, կամ մականուններով, այլ իրենց ասած մտքով, խոսքով, արժեքով, ձայնով»,- ասաց նա: Թևան Պողոսյանը կցանկանար նաև սերնդափոխված, երիտասարդացած խորհրդարան տեսնել:

Իսկ ապագա խորհրդարանում պատգամավորական մանդատ չստանալու հեռանկարը Թևան Պողոսյանին չի վախեցնում: Պատգամավոր չլինելը, նրա խոսքով, չի նշանակում, թե կյանքն ավարտվեց: Պատգամավորը վստահեցնում է, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն՚ վերադառնալն իր համար ավելի հաճելի զբաղմունք կլինի, քան պատգամավորի գործունեությունը:

Русская версия

Լրահոս
0