ՀՀ Սահմանադրական դատարան

Ընտրությունների օրը ՍԴ–ում բողոքարկելու համար հավաքվել է ստորագրությունների 50 %

24
Հայ ազգային կոնգրեսը հույս ունի տեղափոխել խորհրդարանական ընտրությունների օրն ապրիլի 2–ից այլ օր` Սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու մասին ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել է 14 պատգամավոր, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը։

Փաստաթուղթը ստորագրել են՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Թևան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ ևս մի քանի պատգամավոր խոստացել է փաստաթուղթը ստորագրել վաղը։

Փաստաթուղթը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն։

Русская версия

24