Լևոն Տեր–Պետրոսյան

Տեր–Պետրոսյանը կմասնակցի ընտրություններին` Դեմիրճյանի հետ դաշինքով

40
(Թարմացված է 19:21 06.02.2017)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կգլխավորի Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության դաշինքի նախընտրական ցուցակը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով` դաշինքը բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության համար, որոնք կիսում են ՀԱԿ-ի հայացքները և ծրագրային դրույթները։

«Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը», — ասաց Մանուկյանը` հավելելով, որ թեկնածուների վերջնական ցուցակը նրան շատ չի հետաքրքրում։

Միաժամանակ նա բացատրեց, որ նախընտրական ցուցակում տեղ կգտնեն մտավորականության ներկայացուցիչներ, գիտական գործիչներ և ուղղակի «համարձակ» քաղաքացիներ։ Մանուկյանը խորհրդարանում մեծամասնություն զբաղեցնելու հույս չունի, բայց համոզված է, որ ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը մեծ արձագանք կառաջացնի ընտրողների մոտ։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը գլխավորում է ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին։

Русская версия

40