00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամարասի Արթուրը կաջակցի Օհանյանին` ինչ ձևաչափով էլ նա ընտրությանը մասնակցի

© Sputnik / Asatur YesayantsАртур Алексанян. Общественная организация "Амарас"
Артур Алексанян. Общественная организация Амарас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Ալեքսանյանը, բոլորին առավել հայտնի` Ամարասի Արթուրը, այսօր հայտարարեց, որ ընտրություններում աջակցելու է Սեյրան Օհանյանին, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով հանդես կգա պաշտպանության նախկին նախարարը։ Իր համախոհների հետ նա ստեղծելու է Օհանյանին աջակցող հասարակական կազմակերպություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի-Sputnik. Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը պաշտպանելու է Սեյրան Օհանյանին։ Ընդ որում` աջակցությունն անխախտ կլինի ցանկացած դեպքում, ինչ ձևաչափով էլ ներկայանա Սեյրան Օհանյանը։

«Մենք աջակցելու ենք ինչով կարողանանք, քարոզչություն ենք տանելու նրա ծրագրերին։ Ընտրարշավի համար պետք է փորձենք օգտակար լինել»,-ասաց Ալեքսանյանը։

Նա շեշտեց նաև, որ քաղաքականության մեջ Օհանյանից ավելի անբասիր մեկը չկա։ Ալեքսանյանը անընդունելի է համարում այն խոսակցությունները, որ Օհանյանը պաշտոնազրկումից հետո է դարձել ընդդիմադիր։ Առավել անհանդուրժելի է համարում նրան մի շարք իրադարձություններում մասնակցության կամ ոչ պատշաճ վերահսկողության համար մեղադրելը։ Խոսքը մարտիմեկյան դեպքերի ու ապրիլյան քառօրյայի մասին է։

Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը որոշել է քաղաքական դաշտ մտնել

«Եթե այդքան հետաքրքրված եք Սեյրան Օհանյանի անցյալով, ես մի հարց ունեմ` նույն Սեյրան Օհանյանը 92-94 թթ. Լեռնային Ղարաբաղում շտաբի պետ է եղել, ինչ ազատագրել ենք, նա է կազմակերպել, 800 հազար հա-ը, որ նա է նվաճել, ինչու՞ դրա մասին չեք խոսում»,-ասաց նա։

Նա ճիշտ չի համարում ամեն անգամ անցյալ վերադառնալն ու բացթողումները «մատի փաթաթան դարձնելը»։

«Ուզում ենք համախմբել ազգը։ Եթե վատ գաղափար է, ասեք` ամոթ ձեզ, իսկ եթե լավն է, ձեռք մեկնեք մեզ»,-ասաց Ալեքսանյանը։

Ըստ նրա` ստեղծելու են հասարակական կազմակերպություն, որը կաջակցի Սեյրան Օհանյանին։ Ամենայն հավանականությամբ, այն կկոչվի «Միացյալ հայեր»։ Հասարակական կազմակերպությունը մի շարք առաջարկություններով ու նախաձեռնություններով է հանդես գալու։ Դրանցից մեկի` ԱԺ–ում վերին պալատ ստեղծելու մասին տեղյակ է նաև ՀՀ նախագահը։ Արթուր Ալեքսանյանը բացեց փակագծերն ու հայտնեց, որ նախագահը ողջունել է նախաձեռնությունը, հայտնել, որ եթե հաջողեն իրենց ծրագրերում, ինքն ուրախ կլինի։

Русская версия

Լրահոս
0