Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ. Բաքվի ռեակցիան հողմաղացների դեմ պայքարի է նման

69
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «ԿիՎիՆ–2017» Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային հերթական փառատոնին արցախյան թիմերի մասնակցության վերաբերյալ Բաքվի արձագանքը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Սոչիի փառատոնում Ստեփանակերտի ՈՒՀԱ թիմի ելույթի նկատմամբ Ադրբեջանի արձագանքն անվանել է պայքար հողմաղացների դեմ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ ՈւՀԱ միջազգային միությունը և «ԱՄիԿ» ստեղծագործական միավորումը ոչ բարեկամական հարաբերություններ են ցուցադրում Ադրբեջանի նկատմամբ` «ԿիՎիՆ-2017» ՈՒՀԱ թիմերի միջազգային 28-րդ փառատոնին մասնակցելու նպատակով հրավիրելով երկու թիմեր Ստեփանակերտից։

«Բաքվի արձագանքը նման է հողմաղացների դեմ պայքարի։ Ադրբեջանը պետք է հաշտվի իրողության հետ։ Որքան շուտ, այնքան լավ նրանց համար»,- ասաց Բալայանը։

«ԿիՎիՆ-2017» Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային հերթական փառատոնը սկսվել է հունվարի 10-ին և կավարտվի հունվարի 23-ին։ Փառատոնին մասնակցում են երկու արցախյան թիմեր` «Դլե յամանը» և «Աղ ու հացովը»։

Русская версия

69