Կարեն Կարապետյան

Վարչապետ. Եթե ընտրություններ էլ չլինեին, ես նույն կերպ էի աշխատելու

37
Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանեց` եթե չլինեին առաջիկա ընտրությունները, ինքը էլի կաներ նույն քայլերն, ինչ հիմա, հատկապես, ամեն բան կաներ գազի գնի նվազեցման համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Գործադիրի ղեկավարը վստահեցնում է` այն գործունեությունը, որ ինքը ծավալում է ՀՀ տնտեսությունը «ոտքի կանգնեցնելու» ուղղությամբ, անկեղծ է և կապ չունի ապրիլի 2-ի ընտրության հետ։

«Ոմանք ասում են, որ սա նախընտրական շոու է։ Այդպես չէ։ Եթե ապիլի 2-ին ընտրություն չլիներ, ես, որպես կառավարության ղեկավար, այս քայլին գնալու էի, որովհետև ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա։ Մենք սոցիալապես անապահովներին այսօր տրամադրում ենք մեծ զեղչեր, որը բյուջեի հաշվին չէ»,-ասաց վարչապետը։

Նա չհերքեց, որ գազի գնի նվազեցման գործում ընկերական հարաբերություննեը ևս իրենց դերակատարությունն ունեցել են։

 

37
թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)