00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր դաշինք` 2017-ի խորհրդարանական ընտրություններին

© PHOTOLUREСасун Микаелян, Арам Саргсян и Эдмон Марукян подписывают соглашение
Сасун Микаелян, Арам Саргсян и Эдмон Марукян подписывают соглашение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները 2017թ.-ի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին հանդես կգան դաշինքով: Այսօր 3 կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հուշագիր, համաձայն որի՝ նրանք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնաբար:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Այս ընթացքում, համատեղ գործունեությանը հիմքում դնելով Հայաստանի շահերի գերակայությունը, երեք քաղաքական ուժերը կբանակցեն կուսակցություն ստեղծելու շուրջ: Իսկ իրենց դաշինքը համալրելու վերաբերյալ դիմումները կքննարկեն համատեղ:

Ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջում զետեղված է հուշագրի տեքստը.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. Պաշտոնյաները փոխվում են, ընտրությունները հուշում են ՀՀԿ-ի մենաշնորհի ավարտը

— հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,

— գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,

— ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,

— ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին,

Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցիները բոյկոտում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:

գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։

ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:

Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ

Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ

Սասուն Միքայելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։

 

Լրահոս
0