Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. ՀՀԿ–ն մեկ լիդերի կուսակցություն է

21
(Թարմացված է 22:53 17.11.2016)
ՀՀԿ խոսնակը հայտնել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցության դիմում դեռ չի գրել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարին ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել մոտ 10 կուսակցությունների, այդ թվում «Եդինայա Ռոսիա»-ին, Չինաստանի կոմկուսին ու ԵԺԿ-ին, երեկոյան ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով` «Եդինայա Ռոսիայից» ՀՀԿ համագումարին կմասնակցի 3 պատվիրակ:

ՀՀԿ խոսնակն ասաց, որ նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետականները քննարկել և խիստ կարևորել են 2017-ի հունվարի 28-ից հետո զինծառայողների ապահովագրավճարներին վերաբերող օրինագծին 102 կողմ ձայնով քվեարկությունը։

«Սա խոսում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը կոնսոլիդացված են, և շատերը կարևորում են, որ թիվ մեկ խնդիրը անվտանգության ամրապնդումն է: Այս նախաձեռնությունը վերկուսակցական է: Խորհրդարանի այս քվեարկությունը ցույց տվեց դա»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ համագումարում նախագահի թեկնածուներն արդեն հայտնի՞ են, Շարմազանովը պատասխանեց, որ կուսակցության նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը:

«ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է և մնալու է մեկ լիդերի կուսակցություն: Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»,- ասել է Շարմազանովը:

Շարմազանովը հայտնել է նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցության դիմում դեռ չի գրել, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անդամագրումը «տեխնիկական հարց է», քանի որ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է իր այդ ցանկության մասին:

21
թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ. 3 մարտի, 2021

Գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի. ԱԺ նախագահ

34
(Թարմացված է 20:43 02.03.2021)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Спикер НС Арарат Мирзоян на встрече с послом США Линн Трейси и региональным директором USAID Дэвидом Хоффманом (2 марта 2021). Еревaн
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:

Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:

34
թեգերը:
Դեսպան, Հայաստան, ԱՄՆ, Լին Թրեյսի, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
ՀՀ ԱԳՆ

Չնայած պատերազմի հարվածներին՝ պետք է ոտքի կանգնենք․ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

19
(Թարմացված է 20:24 02.03.2021)
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։

Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:

«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։

Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։

ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել

19
թեգերը:
շնորհավորանք, Դիվանագետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ
Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ նոր հանցագործությունների սկիզբ դրեց․ Արցախի ԱԳՆ
Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

32
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

32
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել