ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն Երևանի և Անկարայի փոխադարձ ցանկության դեպքում, ասել է Սերժ Սարգսյանը։
«Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։
Նրա խոսքով` մինչև 2009 թվականը Հայաստանի մի քանի բարեկամները խոսում էին այն մասին, որ մենք ունենք ցեղասպանության բարդույթ, որ մենք ուղղակի չենք ցանկանում ինչ-որ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։
«Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք իմ դրությունը, այդ ժամանակ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով` հանդիպելով հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ հազարավոր հայազգի քաղաքացիներ են դուրս գալիս և բողոքում, պահանջում են չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, խնդրում»,- ասել է նախագահը։
«Արդյունքում ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Էլ ի՞նչ անել։ Տեղի տալ և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին», իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Իսկ հետո՞։ Երեք ամիս, մեկուկես տարի, երեք տարի հետո կլինի ինչ-որ հակամարտություն, կրկին կփակի։ Դա կախված չէ մեզանից»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով` դեռ 2008 թ.-ին Հայաստանը Թուրքիային առաջարկել է թարմացնել բանակցային գործընթացը, որը դանդաղ էր առաջ գնում, և արդեն 2009 թ.-ին կողմերը հանգեցին երկու արձանագրությունների ստորագրմանը։
«Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների երեք արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները։ Դժբախտաբար, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները և փաստացի պատրաստ չեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների»,- ասել է Սարգսյանը։
Նախագահի խոսքով` նրանք սկսեցին նախապայմաններ առաջադրել՝ Հայաստանը թող համոզի Լեռնային Ղարաբաղին, որ Ադրբեջանին հանձնեն թեկուզ մեկ, ինչպես իրենք էին ասում՝ «բռնազավթված» շրջան։
«Այսինքն, անվտանգության գոտու մի մասը։ Այդ ժամանակ թուրքերը պատրաստ էին հարաբերություններ հաստատել, բացել սահմանը։ Քանի որ մենք պայմանավորվել ենք, և երկու արձանագրությունների փաստաթղթերում հստակ գրանցված է, որ հարաբերություններ ենք հաստատում առանց նախնական պայմանների, այդ ժամանակ մենք ասացինք. «Կներեք, այդ մասին կարելի էր խոսել մինչև ստորագրումը, այսինքն, բանակցային գործընթացի ժամանակ»։ Դրանից հետո մենք Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ չունենք։ Եթե հանդիպում ենք միջազգային համաժողովների ընթացքում, բարևում ենք միմյանց և վերջ»,- նշել է ՀՀ նախագահը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից` պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



