Տեսակամուրջ հայ խաղաղապահների հետ

Հայրիկ, ինձ Կոսովոյից տոնածառ բեր. տեսակամուրջ հայ խաղաղապահների հետ

338
(Թարմացված է 18:46 15.11.2016)
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում երեքշաբթի կայացավ Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների` ավանդական դարձած հեռուստակամուրջը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Երեք տարեկան Գայանեն արդեն մի քանի ամիս չի տեսել հայրիկին, որը ծառայում է Կոսովոյի խաղաղապահ ուժերում։ Անծանոթների ներկայությունը նրան չկաշկանդեց իր մանկական լեզվով հայրիկին ասել, թե ինչքան է կարոտել և ինչ է ուզում նրանից, երբ վերադառնա։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА
© Sputnik / Asatur Yesayants
Գայանեն զրուցում է խաղաղապահ հայրիկի հետ

«Հայրի՛կ, իսկ դու ե՞րբ ես գալու։ Ձմեռ պապիկին արդեն տեսե՞լ ես։ Ուրեմն ինձ տոնածառ կբերես Կոսովոյից»,- ասաց փոքրիկը։
Խաղաղապահ ուժերում ծառայող Արմանի կինը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց, որ ի տարբերություն դստեր` կաշկանդվեց այլ մարդկանց ներկայությամբ ասել, թե ինչքան է փափագում, որ մեկ ամիսը շուտ անցնի, ու ամուսինը վերադառնա տուն։ Մեր այն հարցին`արդյոք դժվա՞ր է լինել խաղաղապահի կին, նա պատասխանեց` իր համար հպարտություն է։

«Անընդհատ դիրքերում է, երբ Հայաստանում է, իսկ այս անգամ, երբ վերադառնա, մեկնելու է Լեռնային Ղարաբաղ։ Դժվար է, բայց հպարտ եմ նրանով»,-ասաց Ռուզաննան։

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2004թ. փետրվարից, երբ հայ 34 խաղաղապահները մեկնեցին Կոսովո։ 2010 թվականից ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկվել է ԳԴՀ հրամանատարության ներքո գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրը:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆում տեղակայված ռազմական զինավաններում:

ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված տեսակամրջի միջոցով կապ հաստատվեց նաև Աֆղանստանի հետ։

Երևանից խաղաղապահներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Ричард Миллз
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

«Դուք ծառայում եք այն վայրերում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարևոր են, սակայն պետք է այդ մասին հիշեցնենք նաև հայ և ամերիկյան հասարակություններին։ Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչ կա մեր հարաբերություններում ՆԱՏՕ-ի հետ աշխատանքում և ՄԱԿ-ի շրջանակում։ Ուզում եմ արժանին մատուցել ձեր ընտանիքներին այն զոհողության համար, որին նրանք գնացել են։ Դուք այժմ ձեր ընտանիքներից հեռու եք ձեր ծառայությունը կատարելու համար»,- ասաց դեսպանը։

Իսկ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շեշտեց, որ հայ խաղաղապահները բարդ տարածաշրջաններում են աշխատում, հատկապես խոսքն Աֆղանստանի մասին է։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Матиас Кислер
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր

«Դուք մշտապես վտանգի տակ եք։ Ես մինչև նախորդ տարի դիվանագիտական առաքելություն էի իրականացնում Կոսովոյում։ Անձամբ շատ լավ գիտեմ, թե ինչ մեծ ծառայություն են իրականացրել ձեր թիմակիցները։ Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների առաքելությունը վկայում է, թե որքան կարևոր է համաշխարհային անվտանգության խնդիրը Հայաստանի համար։ Սա շատ կարևոր ազդանշան է, որ ուղարկում է Հայաստանը»,-ասաց դեսպանը։

Միջոցառման պաշտոնական ավարտից հետո տեսախցիկներից հեռու խաղաղապահների ծնողներն ու հարազատները հնարավորություն ունեցան ավելի անկաշկանդ մթնոլորտում զրուցել։ Փայլող աչքերով իր հերթին էր սպասում Հասմիկ Շախյանը։ Նա պատմեց, որ հայկական բանակը նպաստեց, որ որդին մտածի նաև աշխարհի խաղաղության մասին։

«Ծառայությունից հետո նա դարձավ ավելի հայրենասեր։ Նա ԼՂՀ Մարտակերտի շրջանում էր ծառայում, դրանից հետո լրիվ փոխվեց, սկսեց ավելի կարևորել խաղաղությունը»,-պատմեց նա։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА
© Sputnik / Asatur Yesayants
Հասմիկ Շախյան

Ընդհանուր առմամբ հայ խաղաղապահների տրամադրությունը բարձր էր, ասում էին` ամեն ինչ լավ է։ Բոլորն իրենց պատրաստակամությունն էին հայտնում` վերադառնալ հայրենիք, սակայն ոչ թե հանգստանալու, այլ երկրի խաղաղությունը պահպանելու համար։

338
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

52
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

52
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

39
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

39
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու