ՀՀ Զինված ուժեր

ՀՀ ՊՆ. ադրբեջանական լրատվամիջոցների լուրը բացահայտ ապատեղեկատվություն է

23
(Թարմացված է 21:47 03.11.2016)
ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ Հայաստանի զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տեղեկատվության վերաբերյալ։

Հայտարարությունում ասված է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է, և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:

Ըստ հայտարարության` ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

23