ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը նախատեսված է նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ջակարտայում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ —ի (Հարավարևելյան Ասիայի անդամ երկրների ասոցիացիա) գլխավոր քարտուղարի հետ: