00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աբրահամյանի զբոսանքը, Կարեն Կարապետյանի Lexus-ն ու ֆեյսբուքյան դեգերումների ավարտը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը: Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 22-ի մամուլի տեսությունը:

«Հրապարակ». Ներիշխանական ինտրիգներ

Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից հետո հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում՝ ընկերների կամ թոռների հետ զբոսնելիս։ Բայց լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ նա այդքան խաղաղված չէ, որքան ցուցադրում է։ Ասում են` հանդիպում է որոշ մարզպետների, համայնքապետների, բիզնեսմենների հետ, քննարկում առաջիկա ընտրությունների հարցը։

Ситуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
ՊՊԾ-ն առաջին քայլն էր, երկրորդը կլինի ապրիլին ընդառաջ

Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է, որոշ աշխատանք է տանում ԲՀԿ-ն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, աշխատում է երկու «ֆրոնտով», անգամ իր երբեմնի հակառակորդների հետ է հաշտեցման քայլեր նախաձեռնում։

Նա հույսը չի կտրել, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու դիմել իրեն նախընտրական շտաբը ղեկավարելու խնդրանքով, անգամ եթե շտաբի պետի դերը պաշտոնապես ստանձնի Սերժ Սարգսյանը։ Նաև Արգամիչի համառ ջանքերի արդյունքում է օրակարգից դուրս եկել Արարատի մարզպետ Ռուբիկ

Աբրահամյանի պաշտոնանկության հարցը։ Իսկ եթե նորից մտնի, հնարավոր է հանձնվի նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։
Այս առումով շատ դժգոհ են Ավշարի սեփականատերերը․ բնապահպանության նախարարի աթոռից զրկված Արամայիս Գրիգորյանը հատկապես նեղված է ՀՅԴ-ից, որ Արծվիկ Մինասյանին նստեցրին իր աթոռին, իսկ իր մարզպետ դառնալը մնաց օդում կախված»:

«Ժողովուրդ». Պետաշխատողներին արգելել են «ճեմել» համացանցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին սովորական է դարձել այն երևույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին` 9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում:

Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»:

«Հրապարակ». ՊԵԿ-ից կհեռանան նախագահի առաջին տեղակալները

«Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը։ Ավելին՝ արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը։ Արթուր Աֆրիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը։ Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ։ ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ»,-գրում է թերթը։

«Հայկական Ժամանակ». Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդի մեքենայից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի:

Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»:

Հայաստանի վարչապետը նաև թմբկահար է

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ:

Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ և՛ BMW 7-ը և՛ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը: Մամուլի հրապարակումներից հետո, սակայն նա վերադարձրեց այդ մեքենան»:

Լրահոս
0