ՀՀ նախագահը ԵԺԿ գագաթնաժողովին

ՀՀ նախագահը ԵԺԿ գագաթնաժողովին ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները

10
Գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի վերջին զարգացումներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Մաստրիխտում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Գագաթնաժողովը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Հանրապետության նախագահը ԵԺԿ գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Լիմբուրգ նահանգի կառավարության շենքում, նաև գրառում է կատարել նահանգապետարանի պատվավոր հյուրերի ոսկե մատյանում:

10