Լևոն Զուրաբյան

Ընդդիմությունը կառավարության ծրագիրը չի կարդացել

31
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերն առայժմ չեն հասցրել ծանոթանալ կառավարության ծրագրին: Ավելին՝ որոշ պատգամավորներ անգամ տեղյակ չեն, որ այն երեկվանից արդեն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր նշեց, որ կառավարության ծրագրին ծանոթ չէ, բայց որոշակի կարծիք, այնուամենայնիվ հայտնեց:

«Ես չեմ կարծում, թե ինչ-որ ծրագրով կամ ծրագրի տեքստով հնարավոր է բարելավել երկրի վիճակը: Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, բայց հետո անել նույն չարագործությունը, որ արվել է 18 տարի շարունակ: Անկախ ծրագրի բովանդակությունից, մենք այս կոռումպացված համակարգից շատ բան չենք սպասում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Իսկ կառավարության վեցամսյա ծրագիրը ՀԱԿ խմբակցության ղեկավարը «նախընտրական քարոզչություն» որակեց:

 

31