ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անկեղծորեն հայտնեց, որ լրագրողների օգնության կարիքն ունի` բան նկատեն, միասին աշխատեն։ Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ համակարգային փոփոխություններ է պատրաստվում անել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչապետը երկիրը փոխելու հնարավորություն է տվել, Արամյանը պատասխանեց, որ դեռ չի կարող հայտնել։
«Ծրագիրը կներկայացնեմ, հիմա չեմ կարող ասել, շատ բաներ կան, որ քննարկման փուլում են։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ. կուսումնասիրեմ, կասեմ»,-ասաց տրանսպորտի և կապի նախարարը։

Լրագրողների մեկի այն հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանի հետ ընկերությունն է օգնել նրան դառնալ նախարար, Արամյանը բացասական պատասխան տվեց։
«Ոչ։ Ես նորմալ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ»,-ասաց նախարարը։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ արդեն ներկայացրեց իր համար առանձնացված 3 ռազմավարական ուղիները։
«Առաջինը ատոմակայանի արդիականացման ծրագիրն է։ Երկրորդը վերաբերում է ընդերքի համալիր հետազոտությանը և մյուսը`ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկմանը»,-ասաց Մանուկյանը։

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն էլ աշխատանքը սկսելիս այլ հիմքեր է գցում. հանձնարարելու է լրատվամիջոցների ու հանրության հետ հաղորդակցվելու հատուկ ձևաչափ ունենալ։ Նա խնդրեց նաև հարցեր չտալ նախորդ նախարարի աշխատանքի վերաբերյալ։
«Սխալ է` անցածի մասին գնահատականներ տանք, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ փոխվել։ Եթե ինձ փոխարինողը սկսի խոսել իմ արած-չարածի մասին, մենք հիմնական գործից կշեղվենք դեպի բամբասանք։ Եկեք իդենտիֆիկացնենք խնդիրները, գործիքակազմը և մտածենք ինչպես ենք հասնելու դրան։ Դա լինի թափանցիկ»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է կառավարության նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած «պրիմիտիվ գողությունների» մասին արտահայտությանը, ֆինանասների նախարարը պատասխանեց, որ աշխարհում նմանատիպ խնդիրներ ու խեղումներ պատահում են։ Նրա խոսքով, այս դիտողությունը դրոշակ է բարձրացնում, որ ուշադրություն դարձնենք այդ խնդիրների վրա ու արագ լուծումներ գտնենք։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



