Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ. նախագահը ստորագրեց հրամանագիրը

106
(Թարմացված է 11:34 13.09.2016)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակելու հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի, Sputnik. — ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Որոշումն ընդունվել է ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

106
թեմա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)