00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան կարգավորում առանց պարտվողների. կհաջողվի՞

© Sputnik / StringerГород Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի Մոսկվայում և Բաքվում կայացած վերջին հանդիպումները կովկասյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ լարվածության զգալի նվազում ապահովեցին երկրների միջև, ինչպես նաև հնարավոր է առաջխաղացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը և դրան հաջորդած հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման ապագա բանակցությունների վերաբերյալ նոր մեկնաբանությունների առիթ դարձան։

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի կարծիքով` ՀՀ և ՌԴ նախագահների բանակցություններն ուղղված էին Ղարաբաղում իրավիճակի սրման կանխմանը, քանի որ այդ հարցն այժմ առաջնային է։

Նա նշեց, որ Մոսկվայում բանակցությունների ժամանակ Հայաստանը և Ռուսաստանը հստակ սահմանեցին իրենց խնդիրները` խթանել խաղաղ գործընթացը, կանխել նոր սրացումը։ Ընդ որում` Բեքարյանը կարծում է, որ սրման հնարավորությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորումը չի ամրագրվել փաստաթղթով։

Այդ պայմանավորվածությունները պետք է բավարարեն երկու կողմերին, կարծում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ հարցի լուծման արդյունքում առանձնացվում են հաղթողներ և պարտվողներ, դա բացասական երևույթ է, որը կոչվում է ռևանշիզմ։ Աշխարհը դա տեսել է, թիվ մեկ ռևանշիստը Հիտլերն է»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե հասարակություններից մեկն իրենց պարտված զգա, ապա ապագայում կփորձի վերականգնել «արդարությունը»։ Շարմազանովի կարծիքով` ռևանշիզմը պատերազմ է, նոր աղետ մարդկանց համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երաշխիքները` խաղաղապահնե՞ր

Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մշակած որոշման երաշխավոր կարող են լինել Ռուսաստանը և Մինսկի խմբի մյուս անդամները»։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտին. Ռուսաստանը չի պարտադրի բաղադրատոմսեր ԼՂ հակամարտության կողմերին

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևի կարծիքով` երաշխավոր հանդես գալու` Պուտինի խոսքերը նշանակում են խաղաղապահներ մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության գոտի այլ երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի խաղաղապահներ մտցնել։ Ընդ որում` խաղաղապահների մուտքը, նրա կարծիքով, կարող է ձևակերպվել որպես ԱՊՀ համակազմի մուտք։ Հնարավոր է` դրա համաձայնությունը ստացվել է նաև Իրանից` Պուտինի և Ռոուհանիի հանդիպման ժամանակ։

Թուրքական գործոնը

Բեքարյանը համոզված է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լավացումը կլիցքաթափի լարվածությունը տարածաշրջանում, ինչը ձեռնտու է նաև Հայաստանին։

«Հայաստանը սահմանակից է Թուրքիային, իսկ հաշվի առնելով այն, որ կա ռուսական ռազմակայան, որը պաշտպանում է սահմանը, և ՀԱՊԿ գործողությունների համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների սրումը մեզ համար չէր կարող գլխացավանք չլինել»,- ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` լարվածության թուլացումը դրական է ազդում Հայաստանի վրա։ Դրական է նաև Ռուսաստանի ազդեցության աճը տարածաշրջանում, քանի որ նա Հայաստանի դաշնակիցն է, և Հայաստանը պետք է դա օգտագործի իր շահերից ելնելով։

Турция - Sputnik Արմենիա
Դեսպան. Թուրքիան ցանկանում է երկխոսություն հաստատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ

Պատգամավորն ընդգծեց, որ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը հիմնականը չէր, իսկ թուրքական կողմի` ղարաբաղյան հակամարտության համատեքստում ակտիվություն ցուցաբերելու ձգտումը հեռանկար չունի, քանի որ Հայաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա նրան համանախագահ դառնալ։

Փոխխոսնակ Շարմազանովն իր հերթին կարծում է, որ Թուրքիան այդ գործընթացում անելիք չունի։ Դա Երևանի հստակ դիրքորոշումն է, որը բխում է նրանից, որ թուրքական կողմը միշտ ադրբեջանամետ դիրքորոշում է ունեցել։

Նրա խոսքով` նման կարծիք ունի նաև Ռուսաստանը, որը նույնպես չի ողջունում ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի մասնակցությունը։

ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է, որ Հայաստանը կարող է արգելափակել համանախագահների ձևաչափի փոփոխության ցանկացած փորձ, այդ պատճառով Անկարայի ակտիվացումից որևէ վտանգ նա չի տեսնում։

Լրահոս
0