ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ. Հայաստանը և Իրանը հրաժարվեցին վիզային ռեժիմից

67
(Թարմացված է 19:44 11.08.2016)
Համապատասխան հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ուժի մեջ է մտել ՀՀ և Իրանի միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում:

67