Շարմազանով

Շարմազանով. հայ–ռուսական հարաբերությունները վերելք են ապրում

20
(Թարմացված է 15:04 11.08.2016)
Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը դաշնակիցների հանդիպում էր, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. «Ռուս-հայկական հարաբերությունները վերելք են ապրում»,- վստահեցրեց Շարմազանովը։

«Մոսկվայում բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակիցների հանդիպում էր։ Երկու երկրների ղեկավարները հաստատել են հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ բարձր մակարդակը, որոնք վերելք են ապրում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում», — ասաց նա։

Շարմազանովի խոսքով` Եվրասիական տնտեսության միության անդամ դառնալը դրական է անդրադարձել Հայաստանի, մասնավորապես, ապրանքաշրջանառության աճի, երկրի ՀՆԱ-ի վրա։ Այդ փաստը նշել է նաև Հայաստանի նախագահը։

Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ 2016թ-ի առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից ՌԴ արտահանումն ավելացել է շուրջ 90 տոկոսով` հասնելով պատմական առավելագույնի։

20
թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)