ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ռուսաստանն ունի և միշտ ունեցել է իր շահերը, որոնք ընդհանուր` ռազմավարական առումով համընկնում են Հայաստանի շահերի հետ, բայց լինում են պահեր, երբ ՌԴ-ի շահերը համընկնում են նաև Ադրբեջանի շահերի հետ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով մամուլում իրեն վերագրված այն արտահայտությանը, թե ապրիլյան պատերազմը բխում էր Ռուսաստանի շահերից, պատգամավորը պարզաբանեց, որ իր խոսքերը խեղաթյուրվել են։ Ալեքսանյանի խոսքով` իրեն հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանն իր հետախուզության, արբանյակային նկարահանումների շնորհիվ տեղյակ է եղել, որ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում։
«Ես պատասխանել եմ` այո, կարող էին և իմանալ, նույնիսկ եթե իմանային, պարտավոր չէր Ռուսաստանն այդ գաղտնիքը միանգամից հայտնել կամ կանխել, հատկապես, երբ կան նաև հարաբերություններ Ադրբեջանի հետ»,- իր իսկ խոսքերը մեջբերեց պատգամավորը։ Նա ավելացրեց. «գիտեին և հենց իրենք էլ ավելի արագ կանխեցին պատերազմը»։
Ալեքսանյանը շեշտեց նաև, որ մի շարք լրատվամիջոցներ իրեն են վերագրել այն միտքը, թե պատերազմը հրահրել է ՌԴ-ն։
«Դա բացահայտ սուտ է: Իմ ասածը ճիշտ հակառակն էր, ես միշտ կողմնակից եմ ՀՀ և ՌԴ հարաբերություններին, հատկապես` ռազմական: ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն եմ: Ես ընդամենը նշել եմ, որ ռուս-ադրբեջանական շահերը կարող են համընկնել, բայց դա չի կարող վերաբերվել քառօրյա պատերազմին»,- ասաց Sputnik-ի զրուցակիցը։
ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագրին` այն ևս դիտարկելով համատեղ շահերի համատեքստում։
«Հակաօդային պաշտպանություն մենք արդեն ունենք, պարզապես արդիականացվում է եղածը, մեծացվում են ծավալները, այսինքն` ծածկվում է մեր երկինքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է»,- ասաց Ալեքսանյանը։
Պատգամավորը հավելեց նաև, որ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգը հզոր պաշտպանություն է ոչ միայն հայաստանյան օդային տարածքի, այլև անուղղակի պաշտպանություն` Ղարաբաղի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։ Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե հանդես գա որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է` մյուս ընդդիմադիրները կողմ են այդ տարբերակին, թե ոչ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, թե Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:
«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:



