00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղտեխնոլոգ. Սարգսյանը և Ալիևը պատրաստ են իրականացնել Մադրիդյան սկզբունքները

© Photo : Davit Hakobyan Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ ուղղությամբ առաջին քայլը կլինի մոնիթորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում համաձայնեցին իրականացնել Մադրիդյան սկզբունքները, Sputnik Արմենիային հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կայացավ հունիսի 20-ին։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասված էր, թե կողմերը փոխհամաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։

«Կարծում եմ, որ հայտարարությունում արձանագրվում է այն փաստը, որ կողմերը համաձայն են ճանապարհային քարտեզի իրականացմանը, որը նրանց վաղուց էր ներկայացվել։ Նկատի ունեմ 2007թ. Մադրիդյան սկզբունքները։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմները և դիտորդների քանակի ավելացումը առաջին քայլն է այդ սկզբունքների իրականացման գործում»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երկու կողմերն էլ համաձայնել են փաստացի սկսել փաթեթային փաստաթղթի ստեղծման աշխատանքը։ Ընդ որում, Հակոբյանի խոսքով, եթե մոնիթորինգի մեխանիզմի ներդրումը հայկական կողմի պայմանն է, ապա դրա իրականացումից հետո կգա մի շրջան, երբ Հայաստանը պետք է իրականացնի իր քայլերը, և կծառանա առանձին շրջաններ զիջելու հարցը։

Мартакерт после апрельских военных действий - Sputnik Արմենիա
Կյանքը պատերազմից հետո կամ #Karabakhnow

Նա կարծում է, որ եթե կողմերը պատրաստ են գնալ այդ ճանապարհով, ապա նույնիսկ հաշվի առնելով կողմերի միջև անվստահության մթնոլորտը, բացառված չէ, որ շփման գծում հանգիստ կլինի։ Առավել ևս, որ դա ուղղված կլինի դիտարկման մեխանիզմների ներմուծմանը և միջադեպերի հետաքննությանը, ինչպես նաև դիտորդների քանակի ավելացմանը։ Կայունության մակարդակը շփման գծում կավելանա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա խոսքով` Ռուսաստանը, գործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր թիմում, այժմ իր վրա է վերցրել այդ գործընթացի լոկոմոտիվի դերը։ Սակայն պետք չէ գերագնահատել այդ դերը, քանի որ այն գործում է մանդատի շրջանակում, և ինքը համոզված է, որ նա համաձայնեցրել է իր քաղաքականությունը։

«Որոշակի ինքնուրույնության հետ մեկտեղ նա ընդհանուր քաղաքական գիծ կվարի, կարելի է ասել` աշխարհաքաղաքական։ Ռուսաստանը ևս մեկ անգամ ընդգծել է իր դերը տարածաշրջանում` ցույց տալով, որ կարող է լուծել սուր հարցերը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով` նա, ով կստանձնի նման ռիսկային հարցի լուծումը, կարող է բախվել ձախողման վտանգի հետ, սակայն տվյալ պահին կարելի է փաստել, որ որոշակի գործընթացը սկսվել է։

Այլ հարց է, թե որքանով դրական կարելի է գնահատել նման գործընթացը, արդյո՞ք այն Հայաստանի համար առաջընթացի քայլ է, թե՞ ոչ։ Նրա կարծիքով` դա քաղաքական գնահատականի հարց է։

Трехсторонняя встреча президентов Армении, России и Азербайджана - Sputnik Արմենիա
Սարգսյանի, Պուտինի ու Ալիևի համատեղ հայտարարությունը

Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքները, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ, Հայաստանին և Ադրբեջանին ներկայացվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007թ.-ի նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաքում։

Մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերն են` Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների հանձնումն Ադրբեջանին, որոնք վերահսկում է հայկական կողմը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, անվտանգության երաշխիքների և տարածաշրջանի ինքնակառավարման ապահովումը, Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցքի առկայությունը, բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա հետագայում Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքների ապահովումը` նրանց նախկին բնակավայրեր վերադարձնելու համար, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում` խաղաղությանն ուղղված գործողությունները։

Լրահոս
0