С-300ПМ համակարգ

Պատգամավոր. հայկական ՀՕՊ–ը չի կորցնի ինքնուրույնությունը

52
Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգը չի հանգեցնի հայկական ԶՈՒ կողմից կառավարման կորստի, հայտարարեց պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Ռուսաստանի հետ միավորված համակարգի ստեղծումը չի զրկի հայկական ՀՕՊ-ն ինքնուրույնությունից, լրագրողներին ասաց, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստից հետո ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ համատեղ համակարգերի ստեղծումը դիտարկվում է երկու երկրների օրենսդրական մակարդակում։

«Հայաստանն ունի իր ՀՕՊ համակարգը և չի կորցնում ինքնուրույնությունը։ Նոր միավորված համակարգի ձևավորումը թույլ կտա ամրապնդել և բարձրացնել մեր պաշտպանական համակարգի մարտունակությունը»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով`որոշ քաղաքական և հասարակական գործիչների հայտարարություններն այն մասին, որ հայկական ՀՕՊ-ի վերահսկողությունն անցնում է Ռուսաստանին, չի համապատասխանում իրականությանը։

«Չի կարելի ընդունել այդ կարծիքը, քանի որ մենք չենք հանձնում կառավարումը Ռուսաստանին։ Դա փոխշահավետ համաձայնագիր է, որը պետք է դիտարկել հայկական շահերի աջակցության տեսանկյունից»,- ասաց Նահապետյանը։ Նա նշեց, որ անմիջական ղեկավարությունը կիրակացնեն Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները։

Պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովում որոշ քաղաքական գործիչներ, ունենալով բացահայտ արևմտամետ կողմնորոշում, անկախ նախաձեռնությունից` հանդես են գալիս ՀԱՊԿ կողմերի հետ փոխազդեցության դեմ։

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովը հավանություն է տվել խորհրդարանի օրակարգում «Ռուսաստանի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ տարածաշրջանային միավորված համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելուն։

52