00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Յուրաքանչյուր գնորդ պետք է զգա ԵՏՄ ինտեգրացիայի առավելությունները

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցГосударственные флаги на контрольно-пропускном пункте "Ак-Жол" на границе Киргизии и Казахстана.
Государственные флаги на контрольно-пропускном пункте Ак-Жол на границе Киргизии и Казахстана. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում` նշելով, որ տնտեսական ինտեգրացիան պահանջում է մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում։

Այս կապակցությամբ, նրա խոսքով, կարևոր նշանակություն ունեն 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը և տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակումը: Այն կնպաստի երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար: ԵԱՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում և բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի»,- նշեց նախագահը:

Ըստ Սարգսյանի` հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը: Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը»,- ընդգծեց Սարգսյանը:

ЕЭК. ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ–ն հայ մասնագետների կարիքը զգալու է

Նա հիշեցրեց, որ միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները: Նա հույս հայտնեց, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին։ Դրանով հանդերձ, ըստ նախագահի, անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը:

«Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները»,-նշեց Սարգսյանը։

Նրա կարծիքով այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով:

«Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը:

Լրահոս
0