00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնական Թբիլիսին չի հաստատում Ադրբեջանի տարածած լուրերը

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Грузии
Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանն իրեն ներկայացնում էր որպես ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության սրումը կարգավորող մոդերատոր։ Շփման գծում դեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այլ տեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հարևան Վրաստանը մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլով։ Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

«Թինաթին Խիդաշելին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն, և գործընթացը լուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ։ Վրաստանի համար կայունությունը տարածաշրջանում կենսական անհրաժեշտություն ունի, և միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր միջոցները տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար», — Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Խիդաշելիի խոսքերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին այլ տեղեկատվություն է տարածում վրացական և ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։

© СкриншотԱդրբեջանի ՊՆ հայտարարությունը
Пресс-служба МО Азербайджана - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

«Խիդաշելին և Հասանովը հեռախոսով քննարկել են շփման գծի իրավիճակը։ Զրույցի ժամանակ վրացի նախարար Խիդաշելին նշել է, որ միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», — փոխանցում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Չնայած ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, վրացական կողմի պաշտոնական հայտարարության մեջ չեն եղել Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունները։ Վրաստանը նշել է, որ կարող է դառնալ հակամարտության մոդերատոր, քանի որ լավ հարաբերությունների մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

© СкриншотՎրաստանի ՊՆ մամուլի ծառայություն
Пресс-служба МО Грузии - Sputnik Արմենիա
Վրաստանի ՊՆ մամուլի ծառայություն

«Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին։ Մենք սերտ կապեր ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի մեր գործընկերների հետ։ Հուսով եմ` մոտ ժամանակներս կողմերը կդադարեցնեն կրակը և կանցնեն հակամարտության խաղաղ կարգավորման հանգիստ փուլին», — հայտնել է Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված` տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը նախարարների կաբինետի և խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Կվիրիկաշվիլին տարակուսանք է հայտնել հակամարտության սրման հետ կապված։

Հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ապրիլի 2-ի, 3-ի, 4-ի առավոտյան Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

Վերջին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարողացել կոտրել դիրքերում կանգնած զինծառայողների ոգին, փորձել են ծանր տեխնիկա կիրառել, այդ թվում` ТОС-1 ծանր համազարկային կրակի համակարգեր և ռազմական անօդաչու սարքեր։

 

 

Լրահոս
0