СПУТНИК_Путин опроверг сообщения о гибели мирных сирийцев от авиаударов РФ

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 15–ամյակի առթիվ

1538
(Թարմացված է 17:52 12.10.2015)
Ինչպես ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում, 15 տարվա ընթացքում Ռուսաստանի Հայերի միությունը դարձել է հեղինակավոր հասարակական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 15–ամյակին նվիրված հանդիսությունների մասնակիցներին և հյուրերին (ՌՀՄ) և նշել, որ այդ տարիներին ՌՀՄ–ն դարձել է հեղինակավոր հասարակական կազմակերպություն։

«Դուք զգալի ավանդ եք ունեցել մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման մեջ, պահանջված աշխատանք եք տանում մշակույթի, կրթության ոլորտներում հասարակական առումով նշանակալի նախագծերի և նախաձեռնությունների իրագործման հարցում։ Աջակցում եք Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդմանը»,– ասվում է շնորհավորական հեռագրում` հրապարակված կիրակի Կրեմլի կայքում։

Նախագահի խոսքով` ՌՀՄ–ն վերածվել է մի կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենաբազմամարդ հայկական սփյուռքը` շուրջ 3 մլն մարդ։

Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ միությունը հետագայում ևս ակտիվ կմասնակցի պետության և հասարակության կյանքին, ավանդ կունենա Ռուսաստանի հաջող զարգացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման մեջ։ Ռուսաստանի նախագահը ՌՀՄ–ին մաղթել է բարեկեցություն և ամենայն բարիք։

1538