00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանը Սիրիա մտնելով ամրապնդեց միջազգային հեղինակությունը

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած այն բոլոր պատժամիջոցներին, խնդիրներին, որ այսօր ունի այդ երկիրը կապված ուկրաինական ճգնաժամի հետ, այնուհանդերձ, Ռուսաստանն այսօր հարց լուծող է

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտության գոտի առաջացրեց աննախադեպ իրավիճակ: Էականորեն փոխվեցին բոլոր իրողությունները, ինչպես նաև այն համակարգային իրավիճակը, որ առկա էր սիրական հակամարտության շրջանակում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Բանախոսն ընդգծում է, որ Ռուսաստանն այս քայլով ամրապնդեց միջազգային հեղինակությունը՝ որպես գերտերություն և գլխավոր խաղացող:

«Մի քանի ուղղություն կնշեմ, թե ինչ արեց սրանով Ռուսաստանը: Նախ վերահաստատեց իր դիրքերը՝ որպես համաշխարհային գերտերություն: Իրոք, ժամանակները փոխվել են: Սա նախկին Ռուսաստանը չէ: Չնայած այն բոլոր պատժամիջոցներին, խնդիրներին, որ այսօր ունի այդ երկիրը կապված ուկրաինական ճգնաժամի հետ, այնուհանդերձ, Ռուսաստանն այսօր հարց լուծող է: Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ Սիրիայում, որպես կարևորագույն մերձավորարեւելյան տարածք, իր դիրքերի պահպանումն է»,-ընդգծել է բանախոսը:

Բացի ազդեցության եւ հեղինակության ամրապնդումից, Ռուսաստանը Սիրիա մտնելով լուծեց նաեւ իր ներքին լսարանի խնդիրը: Փորձագետը հավելում է, որ վերջին տարիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոշակի դժգոհություն էին առաջացրել ռուսաստանյան հասարակության շրջանում: «Եվ սրանով, կարծես, Ռուսաստանը լուծում է նաև ներքին լսարանի հարցը»,-նկատել է նա:

Ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում ավելի շուտ նմանվում է քարոզչական պատերազմի: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ռուսական քարոզչամեքենան իր ամբողջ կարողություններով լծվել է Սիրիայում սեփական իշխանությունների գործողություններն արդարացնելու կամ ամենաբարձր գնահատականներով ներկայացնելու գործին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը և թուրքական վերնախավի կոշտ հայտարարություններին՝ Սիրիայում Ռուսաստանի ավիացիայի ներկայության հարցում, ապա Արմեն Պետրոսյանը նկատում է, որ այդ հայտարարությունները նաև Թուրքիա-Արևմուտք և Թուրքիա-ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերությունների համատեքստում են: «Բնականաբար, երրորդ համաշխարհային պատերազմ լինել չի կարող և, բնականաբար, ինչպես միշտ թուրքական իշխանությունները չափազանցնում են: Կարծես նման հայտարարություններով նրանք փորձում են իրենց արևմտյան գործընկերների ուշադրությունն ու զգոնությունը հրավիրել, որպեսզի ավելի ակտիվ և գործնական քայլեր իրականացնեն Ռուսաստանի դեմ»,-ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Արմեն Պետրոսյանը հավելել է նաև, որ թուրքական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում տապալվել է դեռ  2011 թվականին՝ «արաբական գարնան» հետևանքով:

Լրահոս
0