Гурзуф на южном берегу Крыма

Ղրիմի իշխանությունը հայտնել է, որ Ուկրաինան դադարեցրել է պարենամթերքի մատակարարումը

449
«Ղրիմի շրջափակման ակցիան Չուբարովի և Իսլյամովի ուժերով` «Առաջին հատվածի» ներգրավմամբ սկսվել է:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը հայտնել է, որ Ուկրաինան դադարեցրել է Ղրիմ պարենամթերքի մատակարարումը, սահմանին թերակզղու պարենամթերային շրջափակման հետ կապված անժամկետ ակցիա է սկսվել:

 Սեպտեմբերի 20-ին պարենամթերքի մատակարարումը դադարեցնելու համար Ղրիմի սահմանը փակելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները, «Ղրիմի թաթարների Մեջլիս» չգրանցված կազմակերպության առաջնորդներ Ռեֆատ Չուբարովն ու Մուսթաֆա Ջեմիլևը: Ավելի ուշ ակցիային միանալու ցանկություն է հայտնել նաև «Առաջին հատված» ծայրահեղական շարժումը:

 «Ղրիմի շրջափակման ակցիան Չուբարովի և Իսլյամովի ուժերով` «Առաջին հատվածի» ներգրավմամբ սկսվել է: Ուկրաինայի սահմանային անցակետերում կանգնեցվել են մի քանի բեռնատար ավտոմեքենաներ», — ասել է Բալբեկը:

 Նա ենթադրել է, որ Չուբարովը, Ջեմիլևն ու ղրիմ-թաթարական հեռուստաալիքի սեփականատեր Լենուր Իսլյամովը ավելի վաղ նախաձեռնել էին պերենային շրջափակում, կարծելով, որ Ղրիմը չի կարողանա գոյատևել առանց ուկրաինական մթերքի: «Իրենց հաշվարկները սխալ են: Վերջին տարվա ընթացքում Ղրիմի պարենային շուկան փաստացի իր ուղղությունը փոխել է դեպի Ռուսաստանից մատակարարվող ապրանքները: Այդ իսկ պատճառով պարենային շրջափակումը` դա պայքար է քամու ջրաղացների դեմ», — ասել է Բալբեկը:

 Փոխվարչապետի կարծիքով` շրջափակումը առաջացել է մեջլիսի առաջնորդների` Ղրիմի առևտրի նկատմամբ արտոնություններ ստանալու ցանկությամբ: «Սա Ուկրաինայի դժվարությունների վրա հարստանալու միջոց է: Ղրիմ-Ուկրաինա սահմանի վրա վերահսկողություն սահմանելով` հնարավոր կլինի ֆինանսական գործերը լավացնել, փաստացի սննդամթերքի և պարենային ապրանքների` Ղրիմ մատակարարման մոնոպոլիա ստեղծել: Կիսվել ում հետ անհրաժեշտ է և թերակղզու հետ առևտրից եկամուտի անսպառ աղբյուր ստանալ», — ասել է փոխվարչապետը:

 

449