Шахты Донбасса

Ինքնահռչակ ԴԺՀ-ից դեպի Ուկրաինա ածուխի մատակարարումը դադարեցվել է

34
ԴԺՀ-ի նման գործողությունները հաջորդել են` ի պատասխան վառելիքային քսանյութերի և վագոնների ու լոկոմոտիվների պահեստամասերի Կիևի շրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԴԺՀ–ից Ուկրաինա ածուխի մատակարարումը դադարեցվել է` ինքնահռչակ հանրապետության ղեկավարության որոշման համաձայն, երեքշաբթի հայտնեց ԴԺՀ տրանսպորտի նախարար Սեմյոն Կուզմենկոն։

Ուկրաինան Դոնբասում տեղի ունեցած հակամարտության հետևանքով կորցրել է հանքահորերի մեծամասնությունը։ Կիևի կողմից չվերահսկվող տարածքում մնացել են ամենաշահութաբեր հանքահորերը, իսկ ձեռնարկությունները, որոնք մնացել են Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ, արդյունահանում են ոչ շահութաբեր գազային ածուխ։ Հատուկ օպերացիայի գոտուց ածուխի մատակարարումը բարդացել է քայքայված ենթակառուցվածքի պատճառով, մասնավորապես, պայթյունի հետևանքով վնասված երկաթգծի։

«Ներկա պահին մենք ի պատասխան շրջափակում ենք Ուկրաինան` ածուխի մատակարարման հարցում։ Մենք խիստ պահանջներ ունենք։ Ուկրաինան հիմա գտնվում է ծայրահեղ վիճակում, նրան անհրաժեշտ է մեր վառելիքից 1 մլն 200 հազար տոննա ամսական, որը մենք կշարունակենք մատակարարել վառելիքի, վագոնների ու լոկոմոտիվների պահեստամասերի վրա  շրջափակումը հանելուց հետո և կրակը դադարեցնելու պարագայում», – Կուզմենկոյի խոսքը մեջբերում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

Ինչպես հայտնել է նախարարը, մինչև Կիևը չկատարի այդ պահանջները, Ուկրաինա ածուխ չի մատակարարվելու։

«Ներկա պահին մեզ մոտ աշխատում է լոկոմոտիվային տնտեսության միայն մեկ երրորդ մասը, և մեզ անհրաժեշտ է ընդլայնել մեր հնարավարությունները մեր պահանջների համար», – ավելացրել է Կուզմենկոն։

Նա նաև նշել է, որ վառելիքային քսանյութերի և վագոնների ու լոկոմոտիվների պահեստամասերի շրջափակումը Կիևի կողմից հանելու պարագայում հանրապետությանը երկու ամիս բավական կլինի, որպեսզի լիովին «ոտքի կանգնեցնի» լոկոմոտիվային տնտեսությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը ասել էր, որ Ուկրաինան ջեռուցման սեզոնին նախապատրաստվելու ընթացքում ստիպված կլինի ածուխ ձեռք բերել բոլոր հնարավոր մատակարարներից, այդ թվում` և Ռուսաստանից։ Այժմ ածուխը գնում են ՀԱՀ–ից։ Օգոստոսի սկզբին նա նշել էր, որ ածուխի մնացորդը պահեստներում կազմում է շուրջ 1.5 մլն տոննա։

Ուկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշչևսկին հայտնել էր, որ ջեռուցման սեզոնի ընթացքում Կիևին անհրաժեշտ է ամսական  նվազագույնը 800 հազար տոննա անթրացիտային խմբի ածուխ գնել Դոնբասի չվերահսկվող հատվածից։ Օգոստոսի սկզբին ԴԺՀ տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ հանրապետության ձեռնարկությունները հուլիս ամսվա համար ուկրաինական ընկերություններին մատակարարել են ավելի քան 435 հազար տոննա ածուխ։

34