00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինադադարն արդեն խախտվում է պատերազմին բնորոշ զինատեսակներով. քաղաքական վերլուծաբան

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջադեմ մարդկությունն աստիճանաբար հրաժարվելու է նավթից, հետևապես՝ այն տերությունները, որոնք հսկայական հարստություններ են դիզել էներգակիների վաճառքից, լուրջ խնդիրրներ են ունենալու

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputmik. Ադրբեջանական կողմը կիրառում է զենքի նոր տեսակ, ինչը մտահոգիչ է: Այս տարվա ընթացքում  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը, թեև պատերազմ չկա, բայց զինադադարն արդեն  խախտվում է պատերազմին բնորոշ զինատեսակներով:

«Վերջին հինգ տարիներին, երբ Ալիևի գլխավորած ռեժիմն իրականության զգացողությունը լրիվ կորցրեց, հրադադարի ռեժիմի խախտումները դարձան գործելաոճ: Բոլորն այն կարծիքին էին, որ սրանք լայնածավալ պատերազմական գործողությունների նպատակ չհետապնդող փոքր օպերացիաներ են, որոնց միակ խնդիրը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար որոշակի հիմքեր ապահովվելն է: Բայց այստեղ պետք է հարցին այլ տեսանկյունից նայել՝ արդյոք Ադրբեջանն ընդունա՞կ է կառավարել այդ իրավիճակն այնպես, որ սահմանային միջադեպերից որևէ մեկը չդառնա անկառավարելի»,-հարցադրում է արել քաղաքագետը: Նա չի բացառում, որ Ադրբեջանի այսօրվա ռեժիմը կարող է ոչ ռացիոնալ գտնվել: Ավելին՝ միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը ռացիոնալ չէ:

Այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կարող է նավթի գործոնն անդրադառնալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Մինասյանը նախ ընդգծում է՝ ժամանակակից աշխարհում նավթը կարևորագույն ռեսուրսներից է: Այնուհանդերձ, բանախոսը նկատում է, որ առաջադեմ մարդկությունն աստիճանաբար հրաժարվելու է նավթից, հետևապես՝ այն տերությունները, որոնք հսկայական հարստություններ են դիզել էներգակիների վաճառքից, լուրջ խնդիրրներ են ունենալու: «Եվ, կարծես, այդ փուլը եկել է, և դրա ստարտը Չինաստանում ստեղծված տնտեսական վիճակն է: Չինաստանը վերջին տարիներին դարձել էր «համաշխարհային մանուֆակտուրա» և, ըստ էության, հումքն առնվազն հիսուն տոկոսով սպառվում էր Չինաստանում, այժմ հումքի շուկայում նկատվում է հսկայական ավելցուկ, որովհետև Չինաստանի սպառման ծավալները նվազում են»,-պարզաբանել է քաղաքագետը:

Այս համատեքստում բանախոսը, վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին, ընդգծում է, որ Չինաստանից պատվերների կրճատման պատճառով Արևմտյան Աֆրիկայում առաջացել է նավթի հսկայական ավելցուկ, որը ձեռք բերելը Եվրոպայի համար շատ ավելի ձեռնտու է, քան Ադրբեջանից ներկրելը: «Եվ կոնկտետ Ադրբեջանի հետ կապված լուրջ կանխատեսումներ կային, որ Ադրբեջանը կտուժի ոչ միայն նավթի գների անկումից, այլև սեփական նավթը միջազգային շուկայում իրացնելու տեսանկյունից»,-մեկնաբանել է Մինասյանը:

Ռազմավարական առումով ևս էապես թուլացել է Ադրբեջանը:  Քաղաքագետն ընդգծում է, որ Ադրբեջանի  «գինը» բարձր էր այն պարագայում, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ: «Տարանցման գործառույթն Ադրբեջանն իրականացնում էր զուտ այն պատճառով, որ խաղից դուրս էր Իրանը: Ադրբեջանը դիտարկվում էր որպես Եվրոպան Կենտրոնական Ասիային կապող միակ այլընտրանքը, որը շրջանցում էր Ռուսաստանը, բայց պարզվեց, որ երկրորդ այլընտրանքը բավական կառուցողական է տրամադրված, և այսօր ունենք միջուկային հիմանախնդրի հետ գործարքը»,-նկատել է Արմեն Մինասյանը:

Լրահոս
0