Ара Папян

Արա Պապյան. Անկախության հռչակագիրը կարևորագույն փաստաթուղթ է՝ իր էությամբ և ամրագրած կետերով

238
Իհարկե, այն չէր կարող և չի կարող բավարարել բոլորի ցանկությունները, բայց գոնե ունի ուղենշային կետեր

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Անկախության հռչակագիրը կարևորագույն փաստաթուղթ է, կարևոր է իր էությամբ, ամրագրած կետերով, և այն ուղենշային էր, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա միաժամանակ շնորհավորել է հայ ժողովրդին հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ:

«Իհարկե, այն չէր կարող և չի կարող բավարարել բոլորի ցանկությունները, բայց գոնե ունի ուղենշային կետեր: Օրինակ` նախաբանի մեջ շատ կարևոր է հղումը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին փաստաթղթին: Սա կարևոր է, և այս կետը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Այսինքն՝ մենք անկախություն ենք հռչակել՝ հիմք ընդունելով միավորված երկիրը: Հաշվի առնելով նաև այն, որ մեր սահմանադրությունը հենց առաջին իսկ տողում հղում է անում Անկախության հռչակագրին, ապա նաև սահմանադրորեն ճանաչել ենք 1989 թվականի  դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին փաստաթուղթը», — պարզաբանել է բանախոսը:

Մյուս կարևոր կետը Արա Պապյանը համարում է 1918 թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանարապետության նպատակների շարունակումը:

«Այսինքն՝ իրավահաջորդության հարցը, որը շատ կարևոր է, որովհետև մենք ունենք առաջին հանրապետությանը վերաբերող այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են Սևրի պայմանագիրը, Վիլսոնի իրավարար վճիռը և այլն: Այս բոլորը կարևոր են»,-ընդգծել է նա:

Հայաստանը ԽՍՀՄ այն երկրներից էր, որ, իսկապես, անկախացավ հանրաքվեի միջոցով: Արա Պապյանը հիշեցնում է, որ տասնհինգ հանրապետություններից Հայաստանը միակն էր, որ անկախացել է ԽՍՀՄ օրենքների համապատասխան, մինչդեռ, մյուսներն ուղղակի օգտվել են պահից:

«Օրինակ՝ Ադրբեջանն այն երկրներից էր, որ քվեարկեց ԽՍՀՄ կազմում մնալու օգտին, նոր հետո հռչակեց անկախություն: Շատ հանրապետություններ ևս այդպես վարվեցին»,-ասել է նա:

Արա Պապյանը կարծում է, որ երբ Անկախության հռչակագրի գործընթացները սկսեցին, անգամ փաստաթուղթն ընդունողները չէին մտածում, որ 1991 թվականին իսկապես կանկախանանք:  «Շատերին թվում էր, թե առնվազն չորս-հինգ տարի կտևի այս գործընթացը, այսինքն՝ բացարձակ անկախություն որևէ մեկը չէր սպասում»,-նկատել է բանախոսը:

Մի քանի ամիս շուտ կամ ուշ անկախանալը չէր, որ էական էր, քանի որ այն կարող էր վտանգավոր լինել: Հետևապես՝ Արա Պապյանը ճիշտ է համարում այդ ժամանակ որոշակի զգուշավորություն ցուցաբերելը: Մինչդեռ, այսօր այդ հարցում ավելի անզգույշ ենք, կարծում է նա։

«Անկախությունը, ի վերջո, խոսք չէ, գործ է: ԵՎ մենք պետք է կարողանայինք ստեղծել տնտեսական այն հիմքը, որն ապահովվեր մեր անկախությունը: Մեր տնտեսական անկախությունն այսօր ավելի քիչ է, քան 1991-ին, որովհետև այդ ժամանակ ամեն ինչ դեռ մեզ պատկանում էր, դեռ չէինք վաճառել, իսկ այսօր ամեն ինչ վաճառված է օտար երկրներին»,- նշեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

238
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

47
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

47
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

38
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

38
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Провизор в аптеке

Դիմակավորված ու զինված կողոպուտ Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

0
(Թարմացված է 13:38 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Նա հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

0