Крым

ՌԴ նախագահը օգոստոսի 18-ին Ղրիմում կմասնակցի ՌԱՄ հոբելյանին

65
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում կմասնակցի Ռուսական աշխարհագրական միության 170-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում երեքշաբթի կմասնակցի Ռուսական աշխարհագրական միության 170-ամյակին նվիրված միջոցառումներին, երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դաշնային օկրուգ  աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 18-ին կմասնակցի Ռուսական աշխարհագրական միության 170-ամյակին նվիրված միջոցառումներին», – նշել է մամուլի ծառայությունը։

Ռուսական աշխարհագրական միությունը Նիկոլայ I կայսեր հրամանով հիմնադրվել է 1845 թվականին։

Ներկա պահին «Ռուսական աշխարհագրական միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը Ռուսաստանի ողջ տարածքում ունի 85 տարածաշրջանային բաժիններ, որոնցից խոշորները մոսկովյան ու պրիմորսկյան  բաժիններն են։

2009 թվականին միության նախագահ է ընտրվել Սերգեյ Շոյգուն (ներկա պահին զբաղեցնում է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը)։ 2010 թվականին ստեղծվել է Ռուսական աշխարհագրական միության հոգաբարձուների խորհուրդ, որը գլխավորել է Պուտինը։

65