Бордюжа: Армения в праве получить от союзников помощь при негативных развитиях

Բորդյուժան կայցելի Տաջիկստան օգոստոսի 17-19-ը

244
Բորդյուժայի այցը Տաջիկստան տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետություններ այցերի շրջանակում` կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու հարցերի քննարկման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կայցելի Տաջիկստան օգոստոսի 17-19-ը, հայտնում է ՀԱՊԿ–ի քարտուղարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրներ այցերի շրջանակում` կոլեկտիվ անվտանգության խորհրդի և արտաքին գործերի նախարարների խորհրդի համատեղ նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի  ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նստաշրջանին նախապատրաստվելու հարցերի քննարկման նպատակով, որը տեղի կունենա Դուշանբեում 2015 թվականի սեպտեմբերի 14-15-ը։

Բորդյուժան այցի շրջանակում կհանդիպի Տաջիկստանի ռազմաքաղաքական գերագույն ղեկավարության հետ` նախագահ Էմոմալի Ռախմոնի, արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի, պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի, անվտանգության խորհրդի քարտուղար Աբդուրահիմ Կահարովի հետ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այցի ընթացքում կքննարկի 2015 թվականին ՀԱՊԿ–ում Տաջիկստանի նախագահության առաջնահերթ խնդիրների կատարման, ինչպես նաև տաջիկա–աֆղանական սահմանի ուժեղացման համար ռազմա–տեխնիկական օգնություն տրամարդրելու հարցերը։

244