Тренировочный лагерь батальона Восток в Донецкой области

Լավրով. Դոնբասում տիրող իրավիճակը մարտական գործողությունների նախապատրաստում է հիշեցնում

119
Լավրովը նշել է, որ հնարավոր էր նվազեցնել լարվածությունը` հեռացնելով 100 միլիմետր տրամաչափ ունեցող սպառազինությունն ու ապառազմականացնելով Շիրոկինոն, սակայն դա տեղի չունեցավ Կիևի դիրքորոշման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի–Sputnik. Ռուսաստանը մտահոգված է Դոնբասի իրավիճակի սրմամբ, որը լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախապատրաստում է հիշեցնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մտահոգիչ է ռազմաճակատում տիրող իրավիճակը, արդեն կարելի է խոսել ոչ թե շփման գծի, այլ, ցավոք, ռազմաճակատի մասին», – հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպվել է իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կայացած բանակցությունների արդյունքներում։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Լավրովը հիշեցրել է, որ կողմերը վաղուց պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել 100 միլիմետր տրամաչափ ունեցող սպառազինության հեռացման, Շիրոկինոյի ապառազմականացման մասին, ինչը կարող էր նպաստել լարվածության թուլացմանը, սակայն դա տեղի չունեցավ Կիևի դիրքորոշման պատճառով։

«Մեզ մտահոգում է վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումը, որոնք հերթական ռազմական գործողությունների նախապատրաստում են հիշեցնում», – հայտարարել է Լավրովը։

119