Встреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015)

Լավրով. ՌԴ–ն և Իրանը հանդես են գալիս Սիրիայում առանց պարտադրման ճգնաժամի լուծման օգտին

1
Ռուսաստանը և Իրանը կարծում են, որ Սիրիայում ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ քաղաքական–դիվանագիտական ճանապարհով առանց արտաքին միջամտության, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Ջավար Զարիֆի հետ մամուլի ասուլիսում

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս Մերձավոր Արևելքում ազգամիջյան երկխոսության ճանապարհով խնդրի լուծման օգտին առանց արտաքին պարտադրման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Ջավար Զարիֆի հետ մամուլի ասուլիսում։

«Մենք կարծիքներով փոխանակվել ենք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի մասին, հատուկ ուշադրություն դարձրել սիրիական կարգավորման աջակցությանը, որը կարող է լինել միայն խաղաղ քաղաքական–դիվանագիտական ճանապարհով, որը կարող է ձեռք բերվել միայն հենց սիրիական կողմերի միջև բանակցությունների հիման վրա առանց արտաքին միջամտության։ Իրենց երկրի ճակատագիրը բոլոր ասպեկտներում կարող են որոշել միայն սիրիացիները»,– ասել է նա։

1