Заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян

Փորձագետ. Ռուսաստանը միանշանակ ի վիճակի է դիմակայել արտաքին մարտահրավերներին

22
(Թարմացված է 17:15 15.07.2015)
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի հանգեցնի այդ երկրի կործանման և առաջիկայում գործող ռեժիմի որևէ հեղափոխական փոփոխության չի բերի, կարծում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Արևմուտքի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ միանշանակ չեն կարող սնանկացնել այդ երկիրը` պատասխանելով «Sputnik»–ի թղթակցի հարցին ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի հանգեցնի այդ երկրի կործանման և առաջիկայում գործող ռեժիմի որևէ հեղափոխական փոփոխության չի բերի։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր մարտահրավերների` չնայած տնտեսության և արտաքին քաղաքականության խնդիրներին»,– ընդգծեց փորձագետը։

Ըստ նրա` Ռուսաստանը հզոր պետություն է, հսկայական ռեսուրսներով և ինտելեկտուալ ներուժով, և այն ունի քարոզչության համար գործունեության լայն դաշտ, ինչն այսօր չի կարող չմտահոգել ԱՄՆ–ն։ Մեկնաբանելով Իրանի և «վեցյակի» երկրների պատմական համաձայնագիրը` Ոսկանյանը նշեց, որ Իրանի փորձը պատժամիջոցների ոչ արդյունավետության տեսանկյունից ուսուցողական է, թեև ժամանակակից աշխարհում այս լծակն օգտագործվում է և կօգտագործվի ապագայում։

«Ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումը սեփական քաղաքականությունն առաջ տանելու համար անարդար է և ոչ արդյունավետ, և կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ (Արևմուտքի) պատժամիջոցները չեն հանգեցնի ակնկալվող արդյունքների»,– ընդգծեց Ոսկանյանը։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին հասել են իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին կհանի Իրանի վրայից ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ և Եվրամիության` ավելի վաղ սահմանած տնտեսական պատժամիջոցները։

22
Ըստ թեմայի
Իրանագետ. Իրանի դերի ամրապնդումը կնվազեցնի արևմուտքի համար Թուրքիայի նշանակությունը