СПУТНИК_Лавров прокомментировал отказ Финляндии на въезд делегации РФ на ассамблею ОБСЕ

Լավրով. ԵՏՄ գործընկերներն ուսումնասիրում են նոր «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը

6
(Թարմացված է 12:37 09.07.2015)
Խոսքը նոր «Մետաքսի ճանապարհի» ստեղծման` արտոնյալ պայմաններով արևելքից արևմուտք ապրանքների ուղիղ մատակարարման առևտրային միջանցքի մասին է։ Ծրագրի գաղափարը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը առաջադրել էր դեռևս 2013 թվականին։

 

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԵՏՄ և ՇՀԿ Ռուսաստանի գործընկերներն ուսումնասիրում են  եվրասիական տնտեսական միության կապակցման և «Մետաքսի ճանապարհի» գոտու կառուցման նախաձեռնությունը, ՇՀԿ հետաքրքրված է ուսումնասիրել կապակցման բոլոր ծրագրերը, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Բնականաբար, Չինաստանն ու Ռուսաստանը միակ երկու մասնակիցները չեն ԵՏՄ և «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու կառուցման գործընթացների կապակցման հարցում։ Հարցը եվրասիական տնտեսական միության և նախաձեռնության մասին է, որով հանդես են եկել Չինաստանն ու Ռուսաստանը, այժմ ուսումնասիրում են մեր ԵՏՄ գործընկերները։ Ռուսաստանի և Չինաստանի համընդհանուր կարծիքով` նման նախաձեռնության բոլոր կողմերի քննարկումների համար բավական հարմարավետ հարթակ է ՇՀԿ–ն», – մեջբերում է Լավրովի խոսքը ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով` «մեր գործընկերները հետաքրքրված են ուսումնասիրել նման կապակցման բոլոր կողմերը»։

Նոր «Մետաքսի ճանապարհի» կառուցման մտահղացումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն առաջադրել էր դեռևս 2013 թվականին։ Այն նպատակ ունի միացնել Չինաստանը Եվրոպական երկրների հետ և ամրապնդել համագործակցությունն Ասիայի և Աֆրիկայի հետ։

Խոսքը նոր «Մետաքսի ճանապարհի» ստեղծման ` արտոնյալ պայմաններով արևելքից արևմուտք ապրանքների ուղղիղ մատակարարման առևտրային միջանցքի մասին է։ Չինաստանը նպատակ ունի ստեղծել տրանսպորտային ցանց Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով, կրճատել առևտրի և ներդրումների համար խոչընդոտները, ընդլայնել ազգային արժույթների հաշվարկային համակարգը։

 

 

6