00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջ կողմերը կհասնեն փոխհամաձայնության.

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի և միջազգային միջնորդների միջև համաձայնության հասնելը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար, կարծում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Իրանի  և միջազգային միջնորդների միջև շատ կարևոր համաձայնագրի ստորագրմանն ականատես կլինենք առաջիկա օրերին: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման լավատեսական կարծիք է հայտնել իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ հավելելով, որ կողմերի միջև  համաձայնության հասնելը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար:

Իրանագետը նման լավատեսական հետևության է հանգել՝ բանակցային գործընթացին հետևելով:  «Մասնավորապես՝ արևմտյան երկրների ներկայացուցիչները բավական լավատես են այդ հարցում, իրանական կողմը՝ նույնպես: Հետևելով կողմերի ներկայացուցիչների հայտարարություններին՝ կարելի է ասել, որ նրանք բավական վճռական են տրամադրված բանակցությունները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում»,-ասել է նա:

Իրանագետն ընդգծում է, որ հիմնական կետերի շուրջ կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել, և հիմնականում մնացել են տեխնիկական բնույթի հարցեր:  «Շատ կարևոր եմ համարում նաև այն, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ձեռք է բերվել փոխհամաձայնություն՝ կապված տարբեր հարցերի հետ, մասնավորապես՝ ստուգումների, իրանական միջուկային գործունեություն իրականացնող հաստատությունների և այլ հարցերի շուրջ: Նկատելի է, որ կա փոխըմբռնում և փոխհամաձայնություն,-ընդգծել է բանախոսը:

Համապարփակ հաձայնագրի ստորագրումից հետո պատժամիջոցների վերացման գործընթացը Յարալյանը համարում է տեսանելի ապագայի հարց: Նա ընդգծում է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միանգամից չեն վերացվի: «Դրանք ենթադրում են աստիճանական գործընթաց, հարցի հետ կապված հնչում են տարբեր կարծիքներ, մասնավորապես՝ նշվում է, որ մինչև տարեվերջ աստիճանաբար կհանվի պատժամիջոցների համակարգը»,-ասել է բանախոսը:

Ինչ վերաբերում է որոշ երկրների ջանքերին՝ համաձայնագիրը ձախողելու առումով, ապա իրանագետը, մասնավորապես, առանձնացնում է Իսրայելին, որը շատ կոշտ է տրամադրված համաձայնության կնքմանը: «Իսրայելը, կարծես, փորձում է ճնշումներ գործադրել Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն պրոցեսն արդեն ընթացքի մեջ է, և Իսրայելի ջանքերն էական փոփոխություններ չեն մտցնի գործընթացում»,-տեսակետ է հայտնել բանախոսը:

Համաձայնության հասնելու վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման առումով իրանագետը կարծում է, որ այն չի խոչընդոտի հաշտության գործընթացը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այլապես դուրս կմնա տարածաշրջանային գործընթացներից:

«Միգուցե ես չափից ավելի լավատես եմ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանը չի գնա պրոցեսի տապալմանը, հասկանալով այն պարզ իրողությունը, որ դուրս կմնա տարածաշրջանային սպասվող գործընթացներից, մասնավորապես՝ Իրանի հետ գործարքներից: Հետևաբար՝ հասկանալով, որ վաղ, թե ուշ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի, Ռուսաստանը կփորձի ինքը ևս մասնակից լինել այդ գործընթացին»,-ասել է բանախոսը: 

Նա նաև ընդգծել է, որ Իրանի միջուկային հիմնախնդիրն այն եզակի կետն է, որի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի շահերը համատեղվում են:

Լրահոս
0