Панорама Москвы

Կրեմլ. Իրանի միացումը ՇՀԿ–ին հնարավոր է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները հանելուց հետո

8
ՇՀԿ–ի կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդների կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցելու հարցը կլուծվի ՄԱԿ–ի ԱԽ պատժամիջոցները հանելուց հետո, հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության վերահսկման գծով օգնական Յուրի Ուշակովը։

ՇՀԿ–ի կազմում են` Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդների կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը։ 2014 թվականի սեպտեմբերին Պակիստանը և Հնդկաստանը ՇՀԿ–ին անդամակցելու պաշտոնական հայտեր են ներկայացրել։

«Հայտ էր ներկայացրել նաև Իրանը։ Այն դիտարկվում է, բայց որոշում է ընդունվել դրան վերադառնալ նրանից հետո, երբ միջուկային ծրագրի բանակցությունների հաջող ավարտից հետո Իրանի վրայից հանվեն Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, և այն ժամանակ, մեր կարծիքով, կլինեն բոլոր հնարավորությունները, որ Իրանը նույնպես ակտիվորեն ընդգրկվի մեր համագործակցությունում»,– ասել է Ուշակովը ՌԻԱ Նովոստիին, RT–ին և ВГТРК–ին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը կհրապարակվի երեքշաբթի ցերեկը։

Ըստ նրա` հենց որ պատժամիջոցները հանվեն, «կսկսվի անդամ պետությունների միջև խորհրդատվությունների ակտիվ գործընթացը և այնուհետև կսահմանվեն անդամակցության ժամանակավոր պարամետրեր»։

8