Армения - Россия флаги

Երևանն ու Մոսկվան միգրացիային վերաբերող համատեղ ծրագրեր են քննարկել

204
Կողմերը քննարկել են Հայաստանում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի– Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինի հետ քննարկել է միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երիցյանը հատուկ ուշադրություն է դարձրել ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173 հազար ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվել են համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ:

204