Президент России В.Путин провел заседание Совбеза РФ

Պուտինը Ուֆայում Նազարբաևին կհանձնի Ալեքսանդր Նևսկու շքանշանը

3
Ռուսական պետության ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան 75-ամյակի և Ալեքսանդր Նևսկու շքանշանի պարգևատրման կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուֆայում ՇՀԿ և ԲՐԻՔՍ գագաթնաժողովին նախատեսել է անձամբ հանձնել Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին Ալեքսանդր Նևսկու շքանշանը, երկուշաբթի հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՌՒԱ Նովոստին։

Ուշակովը պատմել է լրագրողներին, որ Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում նա շնորհավորել է նրան 75-ամյակի կապակցությամբ և Ալեքսանդր Նևսկու շքանշանի պարգևատրման առիթով։

«Նախատեսվում է այդ շքանշանը հանձնել նախագահների հանդիպման ժամանակ Ուֆայում», – ասել է Ուշակովը։

3