Д.Медведев провел переговоры с премьер-министромАрмении О.Абраамяном в Сочи

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ԵՏՄ–ի շրջանակում իրականացվող փոխգործակցությունը

4
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9–ին Մոսկվայում։ Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության կայքը, նախատեսվում է քննարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի– Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9–ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող փոխգործակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ կառավարության կայքին։

«Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող երկկողմ առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության հրատապ հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԵՏՄ–ն տնտեսական միություն է, որը եվրասիական ինտեգրման շրջանակում 2015 թ.–ի հունվարի 1–ից ստեղծվել է Ռուսաստանի, Ղազաստանի և Բելառուսի մաքսային միության հիման վրա, հունվարի 2–ից ԵՏՄ–ին անդամակցել է նաև Հայաստանը։ Ղրղըզստանն ավարտվել է ԵՏՄ–ին անդամակցելու բոլոր ներպետական ընթացակարգերը։ Միությունը նախատեսում է ԵՏՄ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ։

4