СПУТНИК_Лавров прокомментировал отказ Финляндии на въезд делегации РФ на ассамблею ОБСЕ

Լավրովը մեկնաբանել է ՌԴ պատվիրակությանը երկիր մուտք գործելն արգելելու Ֆինլանդիայի արգելքը

3
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիսում մեկնաբանել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին ռուսական պատվիրակության որոշ անդամների` երկիր մուտք գործելն արգելելու մասին Ֆինլանդիայի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 — Sputnik. Ֆինլանդիան, մերժելով ռուսական պատվիրակության մուտքը երկիր` մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, խախտել է իր միջազգային պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները փորձում են բացատրել, որ այդ փաստաթղթում ԵԱՀԿ-ն նշվում է, իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը՝ ոչ:

Լավրովը նաև նշել է, որ միջազգային կազմակերպությունների գծով միջոցառումներին մասնակցելու համար պատժամիջոցների ռեժիմը չի գործում, և վիզաները պետք է տրվեն:

Ֆինլանդիան հրաժարվել է պատժամիջոցների ցուցակում գտնվող ռուս խորհրդարանականներին` մուտքի թույլտվություն տալ երկիր, այդ թվում`  Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին՝ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին մասնակցելու համար: Դրան ի պատասխան ռուսական պատվիրակությունը որոշել է ամբողջական կազմով չմեկնել Հելսինկի: ՌԴ ԱԳՆ-ն Հելսինկիի որոշումն անվանել է բացահայտ ոչ բարեկամական քայլ:

3