Пленарное заседание Госдумы РФ

Նարիշկին. եվրասիական շուկան չպետք է կրկնօրինակի արտասահմանյան մոդելները

2
Եվրասիական ընդհանուր շուկան չպետք է ստեղծվի արտասահմանյան մոդելների մեխանիկական կրկնօրինակմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական, պատմամշակութային, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները, կարծում է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի-Sputnik. Եվրասիական ընդհանուր շուկան չպետք է ստեղծվի արտասահմանյան մոդելների մեխանիկական կրկնօրինակմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական, պատմամշակութային, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները, կարծում է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրասիական ընդհանուր շուկայի ստեղծման հարցերն ինչպես հիմնարար, և կիրառական գիտական հետազոտությունների առարկա են, և Եվրասիական ընդհանուր շուկան չպետք է ստեղծվի արտասահմանյան մոդելների մեխանիկական կրկնօրինակմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական, պատմամշակութային, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները»,– ասել է Նարիշկինը ԵՏՄ երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովում, որն անցկացվում է Պետդումայում։

Այդ հարցում շատ բան կախված է երիտասարդ գիտնականներից, ավելացրել է Պետդումայի նախագահը։

Ռուսական խորհրդարանի ստորին պալատի նախագահը հիշեցրել է, որ ԵՏՄ–ի հիմքում ինքնիշխանության, հավասարության, սահմանդարական իրավունքների և մարդու ազատությունների գերիշխման, անդամ երկրների պատմությանմ մշակույթի, ավանդույթների նկատմամբ հարգանքը։

«Մենք միասին ձգտում ենք ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացման և մրցունակության աճի, իսկ ցանկացած այլ աշխարհաքաղաքական ընտրություն Անկախ պետությունների համագործակցության համար կենթադրեր ոչ թե իրավահավասար անդամակցություն, այլ միայն ասոցացում ինտեգրացիոն այլ միություններին։ Օրինակ, Եվրամիությկան հետ ազգային շահերի և ազգային ինքնիշխանության նկատմամբ դրա ամբողջական գերիշխանության պայմանով»,– ասաց Նարիշկինը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը սկսել է աշխատել բարդ պայմաններում, համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների և արտերկրից ոչ իրավական ճնշման պայմաններում։ «Եվրասիական տնտեսական միությունը սկսել է աշխատել բարդ պայմաններում, դրանք համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթներն են և արտերկրից ոչ իրավական ճնշումը, և ընդհանուր առմամբ, միջազգային օրակարգի բարձր լարվածությունը»,– ասել է  Նարիշկինը։

Միաժամանակ, նրա խոսքով, «այնքան ավելի արդիական է մեզ համար ձևավորել նոր, անվտանգ, կայուն բազմակենտրոն աշխարհակարգ, այսինքն, այնպիսին, որտեղ ուժերի կենտրոնները չեն դիմակայում, այլ փոխգործակցում են միմյանց հետ, լուծում են իրենց ներազգային խնդիրները ոչ թե ի վնաս մյուսների, այլ հենվելով փոխշահավետ և կառուցողական համագործակցության վրա աշխարհի բոլոր տարածաշրջանների, նախևառաջ, եվրասիական մայրցամաքի ուժերի այլ կենտրոնների վրա»։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով կմիանա նաև Ղրղըզստանը։

2