политический обозреватель телеканала «Russia Today» Александр Гурнов.

RT–ի մեկնաբան. ռուսաստանցիներին մտահոգում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

2
RT քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գուրնովը նշել է, որ ռուսական ԶԼՄ–ներում հայաստանյան իրադարձությունները ներկայացվում են միակողմանիորեն։ Ներկայացվում է զուտ իրադարձությունը` առանց տեղի ունեցածի խորը գիտակցման։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. Ռուսաստանցիներին շատ է մտահոգում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Երևանում լրագրողներին հայտարարեց «Russia Today» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գուրնովը։

«Ռուսաստանցիները հայերին համարում են ամենամտերիմ ժողովուրդներից մեկը հետխորհրդային տարածքում, սակայն ռուսական ԶԼՄ–ներում հայաստանյան իրադարձությունները ներկայացվում են միակողմանիորեն։ Ներկայացվում է զուտ իրադարձությունը` առանց տեղի ունեցածի խորը գիտակցման։ Այդ պատճառով ռուսաստանցի հանդիսատեսն այդ իրադարձություններն ընկալում է որպես ուկրաինական և վրացական իրադարձությունների պատճենում», – հինգշաբթի ասաց Գուրնովը Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Նրա խոսքով` փորձ է արվում նկատել ամերիկյան հետք։ Նրա կարծիքով` այսօր երիտասարդ դեմոկրատիաներում իրավիճակը բավականին մտահոգիչ է։

ՏՎՑ հեռուստաալիքի «Ձայնի իրավունք» ծրագրի հաղորդավար Ռոման Բաբայանը համաձայնեց գործընկերոջ հետ` նշելով, որ սոցիալական ցանցերում նկատվում է հիմնական միտք` մարդիկ չեն ցանկանում, որպեսզի Հայաստանում կրկնվի այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։

«Ռուսաստանցիները վախենում են, որ հայերը կգործեն նույն սխալը, ինչ Ուկրաինայում», – ասաց Բաբայանը։ Նրա կարծիքով` Հայաստանում նկատվում են կիևյան գործընթացներին նման պահեր։ «Հայաստանում ընթացող ցանկացած իրադարձություն Ռուսաստանում ընկալվում է սեփական ցավի նման», – ասաց նա։

«Երբ սոցիալական ցանցերում սկսում են պարզել, թե ով առանց ում կարող է ապրել` Ռուսաստանն առանց Հայաստանի, թե Հայաստանն առանց Ռուսաստանի, ապա դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Հարկավոր է պահպանել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գոյություն ունեցող ստատուս–քվոն», – կարծում է Բաբայանը։

Գնահատելով հայկական ԶԼՄ–ների մակարդակը` Բաբայանը նշեց, որ լավ կլիներ, եթե դրանցից մի քանիսի աշխատանքի որակը բարելավվեր, քանի որ նրանք իրադարձությունները լուսաբանելիս դրսևորում են կանխակալ վերաբերմունք։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

2