00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովն անընդունելի է համարել Նարիշկինին Ֆինլանդիա մուտք գործելն արգելելը` ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПарламентские слушания в Госдуме РФ
Парламентские слушания в Госдуме РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆինլանդիան որոշել է Նարիշկինին թույլ չտալ մուտք գործել երկիր` ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար, Պեսկովն այդ որոշումը վրդովեցուցիչ է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկովը վրդովեցուցիչ է համարել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին Ֆինլանդիա` ԵԱՀԿ ԽՎ–ին մասնակցելու համար մուտք գործելն արգելելը, իր գնահատականը կտա ՌԴ ԱԳՆ–ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիան որոշել է Նարիշկինին թույլ չտալ մուտք գործել երկիր` ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար, որը կկայանա Հելսինկիում հուլիսի 5–9–ը։ Ակնկալվում էր, որ Նարիշկինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը նստաշրջանում։

Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպանությունը բացատրել է ՊԴ–ի խոսնակին երկիր մուտք գործելու արգելքը նրանով, որ ռուս խորհրդարանականը Եվրամիության «սև ցուցակում» է։

«Անկասկած, թեման, հավանաբար, պետք է հարցնել ԱԳՆ–ում, բայց, ընդհանուր առմամբ, անկասկած, վրդովեցուցիչ ենք դա համարում, որովհետև Դաշնային ժողովի պալատի ղեկավարը, որքան ինձ հայտնի է, պատրաստվում էր մասնակցել ոչ թե երկկողմ հարաբերությունների գծով, այլ միջազգային միջոցառման գծով»,– ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով  Նարիշկինին Ֆինլանդիա մուտք գործելու մասին արգելքը։

«Իհարկե, նման մերժումը մենք անընդունելի ենք համարում, բայց, միաժամանակ, այս դեպքում պետք է որակավորված գնահատական, և այն կարող է տալ ԱԳՆ–ն»,– ավելացրել է Պեսկովը։

ՊԴ պատգամավոր Ալեքսեյ Պուշկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է ԵԱՀԿ ԽՎ–ին բանաձևի նախագիծ առաջարկել, որում գոյություն ունի «սև ցուցակներից» խորհրդարանականներին հանելու մասին կետ։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով։

Ավելի վաղ ԱՄՆ–ն և ԵՄ–ն պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուս քաղաքացիների նկատմամբ, արգելվել է նրանց մուտքը ԵՄ` Ղրիմի և Ուկրաինայի վերաբերյալ նրանց դիրքորոշման պատճառով։ Նախորդ տարվա ընթացքում  պատժամիջոցների ցուցակը բազմիցս համալրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանցով։

2014 թվականի ամռանն ավելացել են նաև հատվածային տնտեսական պատժամիջոցներ։ Ի պատասխան դրան` Ռուսաստանը սահմանափակել է պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից, որոնք նրա դեմ պատժամիջոցներ են կիրառել` ԱՄՆ, ԵՄ պետություններ, Կանադա, Ավստրալիա և Նորվեգիա։ —0-

Լրահոս
0