00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արեշև. Հայաստանի բողոքի ցույցերը պետք է ձեռք բերեն կառուցողական բնույթ

Բաժանորդագրվել
ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Հայաստանում ընթացող ցույցերը հարկավոր է փողոցներից և հրապարակներից տեղափոխել կաբինետներ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի–Sputnik. Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը պետք է ձեռք բերեն ավելի կառուցական բնույթ, հինգշաբթի Երևանում կայացած «Մեծ Կովկասի աշխարհաքաղաքականություն. հայկական հարթություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Հարկավոր է, որպեսզի բողոքը փողոցներից և հրապարակներից տեղափոխվի խորհրդարանի, ինչ–որ հանձնաժողովների աշխատասենյակներ։ Գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղիները պետք է փնտրել հենց այնտեղ։ Բողոքները, բնականաբար, օբյեկտիվորեն են զարգացել,  մենք բոլորս դա շատ լավ հասկանում ենք», – ասաց Արեշևը։

Նրա խոսքով` Ռուսաստանում ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին և հասկանում, որ այդ բողոքների նախադրյալները վաղուց են հասունացել։

«Դրանք պայմանավորված են այն բարդ սոցիալ–տնտեսական իրավիճակով, որում գտնվում է Հայաստանը և ոչ միշտ դե–ֆակտո կամ դե–յուրե ռուսական համարվող կորպորացիաների ադեկվատ գործողությունների պատճառով», – նշեց Արեշևը։

Փորձագետի խոսքով` բողոքները սկզբում կրում էին սոցիալական բնույթ, սակայն ցանկացած սոցիալական բողոք կարող է օգտագործվել այն մարդկանց կողմից, որոնց ամենաքիչն է հետաքրքրում հայկական պետականության ճակատագիրը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշում է ընդունել օգոստոսի 1–ից 6,93 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի այս որոշումը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում, ինչի արդյունքում «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Ցուցարարներն արդեն 8–րդ օրն է` փակել են Բաղրամյան պողոտան։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչ ՀԷՑ–ի աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի իրականացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Լրահոս
0